AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3646, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչներըՙ յուրաքանչյուր անձ եւ (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որեւէ ազդեցություն եւ (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր եւ (կամ) գործառույթներ ունի եւ (կամ) որեւէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա:

Հանդիպումը տեղի կունենա 2015թ. հունվարի 21ին, ժամը 18:00ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետեւյալ հարցերն ենՙ

- Ծրագրի շրջանակներում 2014թ. ընթացքում կատարված շինարարական եւ մոնտաժային աշխատանքները, 2015թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությունը

- 2014թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության եւ աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները, 2015թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները

- Ծրագրի շահառուների ներգրավման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններով 2014թ. իրականացված եւ 2015թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները

- Պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ 2014թ. կատարված եւ 2015թ. ընթացքում նախատեսվող աշխատանքները

- Այլ հարցեր:

Ընկերությանՙ ք. Երեւան, Խանջյան 19 հասցեով եւ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ եւ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. դեկտեմբերի 30-ից 2015թ. փետրվարի 6-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ եւ այլ հաղորդագրություններՙ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաեւ էլ. փոստովՙ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ եւ կառուցողական մասնակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.