AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-01-23 00:18:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2376, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲԱԶՈՒՄ «ՄԵՂՔԵՐԸ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ամեն անգամ, երբ Հայաստանում կամ համահայկական տարածքում որեւէ դժբախտ, կրկնում եմՙ դժբախտ դեպք կամ իրադարձություն է տեղի ունենում, որոշակի անձանց մի խումբ եւ է՛լ ավելի որոշակի մի շարք լրատվամիջոցներ տեղի ու մանավանդ անտեղի հարձակումներ են գործում պատրաստի մի քանի թիրախների վրա- Հանրապետության նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոս, Ռուսաստանի հայերի միության նախագահ: Սվինամարտի մարզումների մասնակցող նորակոչիկների նման նրանք հարվածում ու հա՛ հարվածում են այդ թիրախներին, առանց ուշադրություն դարձնելու, թե ինչին են հարվածում, ինչպես են հարվածում, ինչու են հարվածում: Եվ առանց նկատելու, թե հաճախ հարվածները մնում են օդում: Նրանց համար կարեւորը հարվածելու շարժումն է: Եվ սա տեւում է որոշ ժամանակ, մինչեւ հաջորդ... դժբախտ դեպքը, հաջորդ ողբերգական իրադարձությունը:

Գյումրիում պատահած դաժան ողբերգությունը նման մարդկանց ու լրատվամիջոցների համար դարձել է հերթական հրաշալի առիթ հարձակվելու վերոհիշյալ երեք թիրախների վրա միաժամանակ: Հանրապետության նախագահինՙ ողջ պատահածի եւ, իրենց հասկացողության չափովՙ ազդու միջամտություն չկատարելու համար, Ամենայն հայոց հայրապետինՙ վրաց պատրիարքի նման փողոց ընկնելով բողոքի ցույց չառաջնորդելու համար, եւ վերջապես «սիրված» երրորդ թիրախիՙ Արա Աբրահամյանի վրա, վերջինիս մեղադրելով «մահացու յոթ մեղքերի» մեջ:

Նրա առաջին «մեղքը» Գյումրիի ոճրագործության վերաբերյալ ճիշտ ժամանակին «ցավակցական խոսք» չասելն է: Մինչդեռ հայտնի է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը ոճրի հաջորդ օրն իսկ, հունվարի 13-ի առավոտյան, հանդես եկավ ցավակցականով, որը տպվեց նաեւ մեր թերթի հունվարի 16-ի համարում, իսկ մինչ այդ արդեն հրապարակվել էր համացանցում:

Նրա երկրորդ «մեղքը» այն է, որ ոճրագործությանը «հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ» նա «ոչ մի հայտարարություն» չի արել: (Մեջբերումներն ու մյուս գոհար մտքերըՙ «Առաջին լրատվական» կայքից): Այնինչ նույն եւ հաջորդ երկու ցավակցություններում ՌՀՄ առաջնորդը ոճիրը դատապարտող եւ հանցագործին օրենքի ողջ խստությամբ պատժելու պահանջ էր ներկայացրել:

Երրորդՙ որ Արա Աբրահամյանը չի կազմակերպել, օրինակ, բողոքի եւ ընդվզման երթեր, հանրահավաքներ ու ցույցեր Ռուսաստանում, ընդդեմ ռուսական իշխանությունների... Ըստ ինձ այս մեղադրանքից արդարացումը շատ հեշտ էՙ նրա կողքին կամ շուրջը երեւի թե գրանտակերներ չեն եղել:

Չորրորդՙ որ Արա Աբրահամյանը քծնողական վերաբերմունք ունի Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ, այլապես նա թույլ չէր տա, օրինակ, որ ժամանակին ռուս ոստիկան-քննիչները կանացի խալաթ հագցնեին Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած հայ վարորդին: Մինչդեռ բոլորը գիտեն, որ ՌՀՄ ղեկավարը ոչ դեսպան է եւ ոչ էլ հյուպատոս: Բայց այդ հարցում եւս կատարել է իր գործըՙ ոչ միայն հագուստ, սնունդ, դրամ, այլեւ բարձրակարգ իրավաբաններ տրամադրելով մեր անբախտ հայրենակցին:

Անշուշտ երկար կլինի թվարկել Արա Աբրահամյանի մյուսՙ անթիվ եւ անհամար «մեղքերը», որոնցից գոնե մեկը հարկ էր, որ հիշեին մերօրյա սվինավորներըՙ Հասարակածային Գվինեայում մահապատժի սպասող մեր հինգ օդաչուների փրկության գործը: Նա ինչո՞ւ փրկեց նրանց, խանգարելով մեր սվինամարտիկներին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.