AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015



Տեղադրվել է` 2015-01-23 00:18:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3311, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 10

50 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ` 2 ՏՈԿՈՍ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ 20 ՏՈԿՈՍԻ ՓՈԽԱՐԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամՙ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: «Շահութահարկի մասին» օրենքում երեկ նման փոփոխության հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը: Ըստ այդ նախագծի, նման արտոնություն ստացող ընկերությունը պետք է ունենա նաեւ Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր եւ եկամուտներ չստանա Հայաստանի տարածքում: Կառավարության կողմից հրատապ ճանաչված այս օրենքի նախագծին անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը :

Ըստ վարչապետի, սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով փորձ է կատարվում խթանել արտահանումը: «Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք ե՛ւ աշխատատեղերի ստեղծում է, ե՛ւ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում», նշեց Հովիկ Աբրահամյանը, ավելացնելով, որ խոսքը չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Վարչապետն այն կարծիքը հայտնեց, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար:

Օրենքի նախագծի մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց նաեւ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ՙ նշելով, որ այն վերաբերում է բացառապես նոր կատարվող ներդրումներին: Այսինքն, ցանկացողները պետք է գան Հայաստան, ներդրումներ անեն եւ ստեղծված արդյունքը արտահանեն Հայաստանից: Ֆինանսների փոխնախարարը բացառեց այն տարբերակը, որ մի քանի ընկերություններ կարող են միավորվել եւ նման արտոնություն ստանալ: Նրա հավաստմամբ, դա սահմանափակված է օրենքով` կառավարությունը նման ծրագիրը հավանության չի արժանացնի:

Ըստ Վախթանգ Միրումյանի, բանակցություններ են տարվում օտարերկրյա հնարավոր ներդրողների հետ, որոնց համար 2 տոկոսը գրավիչ հարկային խթան է: Նման ներդրումների կատարման համար Հայաստանում կան ներուժ ունեցող ոլորտներ, որոնցից փոխնախարարը օրինակ բերեց շինանյութերի արտադրությունն ու արտահանումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.