AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015



Տեղադրվել է` 2015-01-23 00:18:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2317, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՍԱԼԱ-Ն ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գյումրիի ոճրագործությունը ահաբեկչությո՞ւն

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հունվարի 19-ի համարում անդրադարձել է Հայ գաղտնի բանակի գործունեությանը: Բեռնից Մարկուս Հեֆլինգերը «Շվեյցարիան ահաբեկիչների տեսադաշտում» հոդվածում հիշատակելով «ճիշտ 40 տարի առաջ աշխարհում մեկնարկած ահաբեկչական շարքը», թվարկում է Շվեյցարիայում տեղի ունեցած գործողությունները. կիրակի Դաշնային պալատի մոտ պայթած առաջին ռումբը վնաս չպատճառեց, երկրորդըՙ երկուշաբթի Ցյուրիխի օդանավակայանումՙ վիրավորեց 5 հոգու, մեծ ավերածության պատճառ դառնալով: Երրորդ ռումբը գործադրվեց երեքշաբթիՙ Լոզանի հանրախանութներից մեկի կանանց բաժնում, 26 վիրավորներից մի քանիսը ծանր մարմնական վնասվածքներ ստացան: Չորրորդը պայթեց չորեքշաբթի Ժնեւի երկաթուղային կայարանումՙ 1 զոհ: Վերոնշյալը 1981-ին հուլիսի 19-22-ին Շվեյցարիայի դեմ իրականացված աննախադեպ ահաբեկչական ալիքի գագաթնակետն է, որն այսօր հիմնականում մոռացվել է, նշում է հոդվածագիրը: Պայթյունների հեղինակները տարբեր անուններ կրող զինյալ հայեր էինՙ ԱՍԱԼԱ անվանյալ նույն կազմակերպությունից:

2015-ի հունվարին, երբ Եվրոպան ցնցված է «Շառլի Էբդոյի» դեմ իրականացված ահաբեկությունից, ԱՍԱԼԱ-ն իր 40-ամյակն է բոլորում: Գաղտնի բանակի առաջին գործողությունը 1975-ին Բեյրութում է իրականացվել: Բանակի շարժիչ ուժերը աքսորյալ հայերն էին, որ իրենցՙ Թուրքիայի արեւելքում գտնվող հայրենիքի մասին միայն լսելով գիտեին: 1915-ին հայերի դեմ թուրքերի ջարդերից 60 տարի էր անցել, 50 տարի էլ մեծ տերություններիՙ հայերին պետություն տրամադրելու չիրականացված խոստումից: Աշխարհը Հայկական հարցը վաղուց ետ էր մղել, հետեւաբար երիտասարդ սերունդը զենքն էր նախընտրել: Պաշտոնապես ԱՍԱԼԱ-ն 2 նպատակ ուներՙ ստիպել, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Թուրքիայի արեւելքում հայոց երբեմնի տարածքներում պետություն վերակերտել, մեկնաբանում է հոդվածագիրը: Գաղափարապես խումբը խորհրդային ուղեծրում էր: Նրա գլխավոր հակառակորդը Թուրքիան է, ինչպես նաեւ բոլոր այն երկրները, որ Թուրքիայի հետ համագործակցության մեջ են կասկածվում:

1975-ին Հայ գաղտնի բանակը աշխարհով մեկ թիրախ դարձրեց թուրք դիվանագետներին, նրանցից 20-ը հրաժեշտ տվեցին կյանքին: 1976-ին ահաբեկչությունը Շվեյցարիա էլ հասավՙ ավերելով Ցյուրիխում թուրքական հյուպատոսությունն ու բանկը: 1980-ի փետրվարի 6-ին Բեռնում թուրք դեսպանի «Մերսեդեսի» վրա են կրակում, թուրքի բախտը բերում էՙ թեթեւ վիրավորում է միայն: Տարիներ ի վեր ընդհատակում արդյունավետ գործունեություն ծավալելուց հետո ակտիվիստներից 2-ը 1980-ին առաջին անգամ հենց Շվեյցարիայում հայտնաբերվում են: Ժնեւի «Beau-Site» հյուրանոցի պայթյունից հետո ձերբակալվում են մի կին, մի տղամարդ, վերջինս զրկվում է մի ձեռքից, տեսողությունից:

Թերթն իր ծավալուն հոդվածում մեկ առ մեկ անդրադառնում է Շվեյցարիայի դեմ դրանից հետո գրանցված վրեժի գործողություններինՙ հատուկ ընդգծելով 1981-ի հունիսին Ժնեւի փողոցներից մեկում հրապարակային ձեւով թուրքական հյուպատոսարանի աշխատակցի վրա կրակելու փաստը: Մեկ տարում ավելի քան 20 մեծ ու փոքր ահաբեկչական գործողություններ է իրականացնում բանակը Շվեյցարիայում եւ արտերկրի շվեյցարական հաստատությունների դեմ, գրում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը»: Թերթը հիշատակում է, թե եզակի մի աղբյուրՙ 1998-ին Նյու Յորքում հրատարակվող «The Armenian Reporter»-ն է միայն նշում, թե շվեյցարաբնակ հոգեւորական, 1926-ին Լիբանանում ծնված, հայտնի համայնքային գործիչ ու հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Ջեյմս Գառնուզյանը եղել է ԱՍԱԼԱ-ի հիմնադրման ակունքներում: Գառնուզյանը խոստովանել է, թե 1975-ին Լիբանանում Գաղտնի բանակի 3 հիմնադիրներից մեկն ինքն է: Հարցազրույցն արվել է 11 տարի առաջՙ պայմանով, որ տպագրվելու է մահվանից հետո: Ստուգել հրապարակվածի իսկությունն այժմ հազիվ թե հաջողվի, գրում է շվեյցարական թերթը, քանի որ հարցազրույցի հեղինակն էլ ողջ չէ այլեւս, իսկ դուստրըՙ Մանուշակ Գառնուզյանը ընտանիքի անունից փոխանցում է, թե այդ կապի մասին ոչինչ չգիտենՙ հրապարակվածը «զուտ շահարկում» որակելով: «NZZ» -ը հիշատակում է նաեւ հայկական արմատներով արեւմտաշվեյցարացի Արման Գասպարի(Armand Gaspard) կարծիքը, թե ԱՍԱԼԱ-ն անշուշտ սկզբում Հայոց հարցն աշխարհի ուշադրությանն է արժանացրել, բայց հետագայում նրա «սոսկալի էքսցեսների» պատճառով հայոց գործը մեծապես վնաս է կրել: Շվեյցարական լրատուն հոդվածը եզրափակում է ամերիկյան ահաբեկչական գործողությունների տեղեկատվական պահոցի տվյալներին հղում անելովՙ ըստ որի ԱՍԱԼԱ-ն աշխարհում 84 գործողություն է իրականացրել, զոհ են դարձել 46 հոգի, 299 վիրավորվել: Թեպետ երկար ժամանակ է, ինչ ակտիվ չէ, բայց թուրք-հայկական քարոզչական պայքարի մեջ դեռեւս դեր ունի. երբ հայկական կողմը ցեղասպանված 1 միլիոնից ավելի զոհերի մասին է խոսում, թուրքական կողմը հաճախ ԱՍԱԼԱ-ի գործողություններն է հիշեցնում, եզրափակում է շվեյցարական թերթը:

«Թիրոլեր թագեսցայթունգը» իր հերթին հունվարի 21-ին թվարկել է Ավստրիայում ահաբեկչական գործողությունների ժամանակագրությունը: Վերջինը 1975-ի հոկտեմբերի 22-ին Վիեննայում թուրք դեսպան Դանիս Թունալիգիլի սպանությունն է, պատասխանատուները հայ ծայրահեղականներն են, ներկայացված է թերթի հրապարակման մեջ:

Ահաբեկչությունների հանդեպ աշխարհի վերաբերմունքը «ճշտվեց» 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: 2015-ի հունվարին «Շառլի Էբդո»-ի զուգահեռը նորից վերհիշեցրեց, թե համաշխարհային հանրությունը առաջնորդների թեւանցուկ պատ է շարելու ահաբեկիչների կրակահերթի առջեւ:

Գյումրիի ոճրագործությունը ահաբեկչական գործողություն անվանեց առայժմ միայն Ճապոնիան: Հունվարի 28-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատը լսելու է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի վերջին արարը: Վերոհիշյալ հոդվածն ու՞մ դեմ է շարում իր ամուր պատը, երբ ԱՍԱԼԱ-ն ...իր մեկնաբանմամբ պատմություն է այլեւս... Իսկ մեր շերեփն այլեւս հինը, թեթեւը չէՙ պետական կնիք ունի: Կարծիքի ազատություն, թե՞ Գյումրիից հետո Հայաստանի համար վերաձեւակերպվածՙ անվտանգության երաշխիք, ՄԻԵԴ-ի նժարին ո՛րն է ծանր կշռելու, ո՞րն է ապագա պատի շաղախ դառնալու:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.