AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 23:28:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2738, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Անցյալ շաբաթՙ հունվարի 21-ին, եվրոպական մռայլ իրականությունը քաղաքական գորշ ձեւակերպմամբ մթնեցրեց Գերմանիայի կառավարության հրապարակած հայտարարությունը, ըստ որի Հայոց կոտորածները չի կարող ցեղասպանություն որակել, քանի որ «Գերմանիան ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիային միացել է 1955-ին»: Այս ձեւակերպումն իհարկե տարակուսելի է դարձնում, թե նույն տրամաբանությամբ 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի հանդեպ էլ ուրեմն նույնը կարող էր լինել: Ստրասբուրգ ուղեւորվելու ճանապարհին հարցն այսՙ իմ շունչ-արտաշունչ ճոճանակից կախված առիթ չէր տալիս հանգիստ շնչելու, ինձ համար, թերեւս ոչ այնքան անակնկալ, երեւի նաեւ գերմանացի իր փաստաբանի ճկուն մտքով զարմանալի արագությամբ հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում օգտագործեց Փերինչեքը: Գերմանական «Դեր թագեսշպիգելի» նույնաբովանդակ հոդվածը մտքումս, շվեյցարական մամուլի վերջին օրերի ոչ այնքան նպաստավոր հրապարակումները շալակս առած Դյուսսելդորֆի երկաթուղային կայարանի միջազգային մամուլի հսկայական սրահի պատին մեծ հայտարարություն տեսաՙ «Շառլի Էբդո» չունենք: «Չենք էլ ուզում», բարձրաձայն կարդաց ու ինքն իրեն պատասխանեց երիտասարդ մի գերմանացի, որ այնուհետ գնացքում հարեւանս դարձավ: «Նկարներն իմ ճաշակով չեն, մտածելու բան էլ չկա, գերմանացիներս ֆրանսիական հումորի սպառողը չենք, բայց անշուշտ տեռորով պատասխանելն էլ չեմ արդարացնում»: Կարծիքի ազատությունը սահմանադրության, կոնվենցիայի չփակվող դարակից անընդհատ հրապարակ է վազում, գետի վարարած հունի նման թե ափերից դուրս եկավ, ավազի հսկա պարկերով ինքնապաշտպանական պատնեշ պիտի սարքես:Հունվարի 28-ի դատական նիստից հետո «Ժը սյուի Շառլի՞», Փերինչեքին հարցրեց շվեյցարական պետական հեռուստաալիքի լրագրողը: «Ժը սյուի Հրանտ Դի՞նք», հարցրի ես: Մեր հարցերին արագ պատասխան չուներ:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ Վերին պալատում հունվարի 28-ին ժամը 9 անց 15 սկսված ու 11անց 48 ավարտված դատական լսումներին առնչվող երկու առանձնացված, բացառիկ հարցազրույցի, որ ներկայցված են սույն համարում, կցենք նաեւ քննական, չափազանց զգայուն մի հայացքՙ «Շվեյցարիա- Հայաստան» ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանի կարծիքը. «Բանավոր ելութներից այդքան էլ տպավորված չեմ: Այդպիսի ժխտողականության հանդեպ Շվեյցարիան ավելի հարձակողական դիրք պիտի ունենար, սակայն նա էլ ուներ իր ռազմավարական մոտեցումը, որը վերջավորության ինքզինքը արդարացուց, քանի որ Փերինչեքին իր գծից դուրս հանեց: Պետք է գլխարկս հանեմՙ Փերինչեքի, ինչպես նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները շատ պատրաստված էին: Շատ դժվար պիտի ըլլա դատավորներու համար կողմորոշվիլ»:

«Ստրասբուրգյան օրագիրը» տեղի սղության պատճառով շարունակելու ենք հաջորդիվ:

Ստորեւՙ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ապաՙ Դողու Փերինչեքի (վերջինը` էջ 3) հետ հարցազրույցները:

Ստրասբուրգ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.