AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-01-29 23:28:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1148, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մասնակցելով հունվարի 26-ին կայացած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ բանակի կազմավորման 23-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` մի շատ կարեւոր շեշտադրմամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորաբար ասել է. «Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրքը պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ` դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով... Ես մեկ անգամ եւս ի լուր աշխարհի հայտարարում եմ` մենք պատրաստ ենք ե՛ւ լավին, ե՛ւ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները»:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն աննախադեպ է, քանի որ մինչեւ այսօր ՀՀ ոչ մի նախագահ չէր խոսել Հայաստանի կողմից` մեզ ուղղված արհավիրքին չսպասելու, այլ կամ հետեւաբար նախահարձակ լինելու հնարավորության մասին: Ընդ որում պակաս կարեւոր չէ, որ նախագահն իր այս հայտարարությունն անում է ի լուր աշխարհի, կնշանակի Սերժ Սարգսյանը ոչ միայն, ինչպես ասում են, հայտարարություն է անում ներքին սպառման համար, այլ ի լուր աշխարհի հայտարարում է ԼՂ հակամարտության նոր իրավիճակի հնարավորության մասին:

Ընդ որում, Հայաստանի կողմից «ձեռքերը ծալած նստած չսպասելը», այլ կերպ` նախահարձակ լինելու հնարավորությունը, բավականին լավ մշակված մարտավարություն է: Եթե մի կողմ դնենք որոշ տաք գլուխների եւ տեղական արկածախնդիրների հոխորտանքները, ապա այս օրերին, երբ միայն չավարտված հունվար ամսվա ընթացքում մենք 10 զոհ տվեցինք, հասարակության տարբեր շերտերից է խոսվում` այս կերպ այլեւս շարունակելու անհնարինության մասին: Այսինքն հասարակության տարբեր շերտերի` ագրեսիան հենց իր բնում սաստելու ոչ պաշտոնական առաջարկ-կոչը հենց հաշվի է առնվել նախագահի կողմից: Սա մի կողմից լավ է, քանի որ նախագահը, փաստորեն, հաշվի է նստում եւ ընդունում է հասարակական կարծիքների` կարծես թե այս ընդհանրությունը, իսկ մյուս կողմից վատ է, քանի որ սա նշանակում է, որ Հայաստանը, թեկուզ ողջ պատասխանատվությունը կանխավ եւ իրավամբ բարդելով Ադրբեջանի վրա, ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքը եւս կարող է նախահարձակ լինել, ինչը հետագայում, էլ ավելի բազմակողմանի կդարձնի առանց այդ էլ բազմակողմանի` միջազգային հանրության զսպվածություն ցուցաբերելու կոչերը:

Ինչեւէ, ո՞ւմ է ուղղված իրականում Հայաստանի նախագահի այս հայտարությունը կոնկրետ:

Նախ եւ առաջ Ադրբեջանին, իհարկե: Ընդ որում,պատահական չէ, որ նախագահը` սահմանային լարվածության վերաբերյալ իր այս հայտարարությունն արեց ոչ թե անմիջապես, այլ, տպավորություն կա, սպասելով Ադրբեջանի կողմից իր զոհերի առկայությունն ընդունելուն: Հենց այս համատեքստում նախագահ Սարգսյանի հայտարարությունը ադրբեջանցի հասարակության մտածող, թող որ փոքրաթիվ մասին, կարող է ստիպել իր ունեցած հնարավորություններով հենց տեղում` Ադրբեջանում կասեցնել Հայաստանին ուղղված յուրաքանչյուր արհավիրք, քանի որ, դրանց արդյունքում իրենք ոչ միայն պաշտոնապես ընդունված զոհեր են տալիս, այլ այդ գործողությունները, ինչպես Հայաստանի նախագահն է ահա արդեն հայտարարում, կարող են դրդել Հայաստանի հարձակումը, ինչին, պետք է նկատել, Ադրբեջանը պատրաստ չէ:

Երկրորդ հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր նմանօրինակ հայտարարություններով եւ դրանցից ածանցյալ նախահարձակ գործողություններով կարողանում է Մինսկի եռյակի ուշադրությունը նախ գամած պահել ԼՂ հակամարտության վրա, ապա եւ շեշտել,որ ներկայիս ստատուս քվոն իր համար անընդունելի է եւ, վերջապես, օգտագործելով Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, ինչ-որ զիջումներ փորձել կորզել Հայաստանից: Հիմա, սակայն, Հայաստանը եւս ի լուր աշխարհի, իսկ տվյալ պարագայումՙ ի լուր Մինսկի խմբի հայտարարում է, որ ինքը եւս կարող է նախահարձակ լինել, քանի որ իր համար եւս կարեւոր է, որ Մինսկի եռյակը չբեկի իր ուշադրությունը չլուծված հակամարտությունից, որ իր համար եւս անընդունելի է առկա ստատուս քվոն, եւ որ ինքը եւս կարող է եւ ցանկանում է օգտագործել Մինսկի եռյակի միջնորդությունը` Ադրբեջանին զիջումներ պարտադրելու համար:

Հաջորդ հասցեատերը ՀԱՊԿ-ն է: Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանն ուղղակի բաց տեքստով հասկացնում է այդ կազմակերպությանը, որ Հայաստանը ոչ միայն պատերազի շեմին է կանգնած, այլեւ ինքը կարող է սկսել այն, եթե շարունակվեն, ուշադրություն` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական ոտնձգությունները: Այլ կերպ ասած` նախագահ Սարգսյանն ուղղակի հասկացնում է ՀԱՊԿ-ին, որ Ադրբեջանին չսաստելու պարագայում Հայաստանը կարող է մտնել պատերազմի մեջ, ինչն իր հերթին ՀԱՊԿ-ին պատերազմական գործողությունների մեջ կներքաշի` համաձայն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների: Հետեւաբար ՀԱՊԿ-ը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված ե՛ւ բանավոր, ե՛ւ գործուն սպառնալիքների գործածման պարագայում չպետք է սահմանափակվի հայտարարություններով, քանի որ կազկերպության պայմաբնագրի դրույթները նման դեպքերում ենթադրում են ոչ միայն կազմակերպության հայտարարության տարածում, այլեւ արագ արձագանքում:

Եւ վերջապես, նախագահ Սարգսյանի այս հայտարարությունն ուղղված է նաեւ հայ հասարակությանը: Նախ այն մասով, որ դրա ամենատարբեր շերտերի` ընդհանուր թվացող կարծիքը, ահա նախագահը հաշվի առավ եւ ընդունեց, ապա այն մասով, որ Հայաստանը պատրաստ է կամ պետք է պատրաստ լինի` անգամ վատին: Ինչպե՞ս` միմյանց կարծիքը հաշվի առնելով, իսկ խելամիտ կարծիքներն անգամ ընդունելով:

Աշխարհը ՀՀ նախագահի այս` իր լուր իրեն ուղղված հայտարարությանը դեռ չի արձագանքել, փոխարենն արձագանքել է այս հայտարարության առաջին հասցեատեր Ադրբեջանը: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորաբար կարդում ենք, թե, Հայաստանի նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ «հայկական կողմն ընդունում է իր ծանր կորուստները եւ հետեւաբար ՀՀ նախագահը դեռ չի կորցրել իրականության զգացողությունը»: Արձագանքին արձագանքելու իրավունքից օգտվելով` ասենք, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունն էլ նշանակում է, որ արհավիրքներ դեռ սպասելի են, ինչին, այո պետք է պատրաստ լինել, արդեն ասացինք, թե ինչպես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.