AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



ԾԱՆՈԻՑՈՒՄ

Տեղադրվել է` 2015-01-29 23:28:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2506, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
հասցե` 0009, ք. Երեւան, Բայրոնի 1
Հեռախոս` (374-10) 31-88-88
Հեռապատճեն` (374-10) 54-34-85
Էլ.-փոստՙ acba@acba.am
Կայք` http://www.acba.am

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2015թ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացնելու նպատակով հայտարարում է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:

Մրցույթն անց է կացվելու 2015թ. մարտի 9-ից ապրիլի 9-ը:

Մրցույթի հայտերն ընդունվելու են 2015թ. փետրվարի 2-ից մարտի 5-ը (ներառյալ), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ը` ք. Երեւան, Բայրոնի 1 հասցեում:

Ֆինանսատնտեսական գործունեության իրականացնող աուդիտորական կազմակերպության հավակնորդները պետք է համապատասխանեն հետեւյալ չափանիշներին.

- Բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված եւ http://firm-rankings.vrlfinancial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերությանՙ լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),

- աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ առնվազն 5 Բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ եւ միջազգային հաշվապահական եւ (կամ) աուդիտորական որակավորման (օրինակՙ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),

- աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ միջազգային հաշվապահական եւ (կամ) աուդիտորական որակավորման (օրինակՙ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների եւ հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

- Միեւնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել Բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է Բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

Վերոնշյալ չափանիշներին բավարարող հավակնորդները պետք է Բանկ ներկայացնեն իրենց հայտերը` հետեւյալ բովանդակությամբ.

- հավակնորդի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.

- հավակնորդի լիցենզիայի ռեկվիզիտները.

- հավակնորդի կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.

- համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված եւ http://firm-rankings.vrlfinancial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերությանՙ լավագույն10 աուդիտորական կազմակերպությունների ցանկի մեջ մտնելու մասին տեղեկություն.

- աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի եւ աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.

- պատասխանատու աուդիտորի աշխատանքային փորձի մասին տեղեկություն:

Հայտերին կից պետք է ներկայացվեն.

- աուդիտորական կազմակերպության լիցենզիայի պատճենը.

- պատասխանատու աուդիտորի միջազգային հաշվապահական եւ (կամ) աուդիտորական որակավորման (օրինակՙ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի) պատճենը.

- աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների միջազգային հաշվապահական եւ (կամ) աուդիտորական որակավորման (օրինակՙ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթերի (վկայականների) պատճենները կամ Հայաստանի աուդիտորների եւ հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորումը հաստատող փաստաթղթերի (վկայականների) պատճենները.

- աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը.

- աուդիտորական ծառայությունների համար գնառաջարկը:

Բանկը սույն հայտարարության մեջ նշված չափանիշներին բավարարող հավակնորդների ցանկից ՀՀ օրենսդրությամբ եւ իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ընտրում է արտաքին աուդիտին, որից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հետ կնքում է աուդիտորական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն Արտաքին աուդիտը պարտավորվում է Բանկի առաջադրանքով 2015թ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով իրականացնել աուդիտորական գործունեություն, իսկ Բանկը պարտավորվում է վճարել դրա դիմաց: Այն դեպքում, երբ Բանկի կողմից ընտրված հավակնորդը կհրաժարվի Բանկի հետ կնքել պայմանագիր, վերջինս Բանկի իրական վնասները փոխհատուցելու համար պարտավորություն կստանձնի:

Սույն հայտարարությունը հանդիսանում է օֆերտա անելու հրավեր, իսկ հավակնորդների կողմից ներկայացված հայտերը հանդիսանում են օֆերտա Բանկին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.