AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 23:28:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 862, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՐԱՆԸ ԴՈԼԱՐ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ

Պ. Ք.

Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է ուրիշ երկրների հետ գործարքների կնքման դեպքում հաշվարկներ կատարելիս ամերիկյան դոլարի կիրառությունից հրաժարվելու մասին: Այդ մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը:

«Արտաքին առեւտրի ոլորտում պայմանագրերի կնքման դեպքում այսուհետեւ կօգտագործվեն ուրիշ արտարժույթներ, այդ թվում յուան, եվրո, թուրքական լիրա, ռուսական ռուբլի եւ հարավկորեական վոն», մանրամասնել է ԿԲ փոխտնօրեն Գոլամ Ալի Քամյաբը :

Նշվում է, որ Իրանը ներկայումս քննության է առնում մի շարք երկրների հետ արժութային երկկողմ համաձայնագրեր կնքելիս դրամական ուրիշ միավորներ օգտագործելու հնարավորությունը:

Քամյաբի խոսքերով, նախատեսվում է մոտ ժամանակներս ստորագրել այնպիսի համաձայնագրեր, որոնք կնպաստեն առեւտրատնտեսական գործառնությունների իրականացմանը:

Ի դեպ, օրերս Ժնեւում իրանական միջուկային ծրագրի սահմանափակմանը նվիրված Իրան-«վեցյակ» բանակցությունների հերթական փուլն ավարտվել էր անարդյունք, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր վաշինգտոնյան ելույթում Իրանին ամբաստանել էր ահաբեկչության օժանդակելու մեջ: Դրանից հետո նախագահ Օբաման դեմ էր արտահայտվել հակաիրանական նոր պատժամիջոցների ձեռնարկմանըՙ հասկացնելով, որ դա կարող է իրանցիներին դրդել վերսկսելու իրենց միջուկային ծրագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.