AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2015-01-29 23:28:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2911, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՎՈԼՈԴՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

2015 թ. հունվարի 26-ին երկրային իր կյանքն ավարտեց Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան դպրոցի տնօրեն, ՌԱԿ եւ ԹՄՄ անդամ Վոլոդյա Հմայակի Մարտիրոսյանը:

Վ. Մարտիրոսյանը ծնվել է 1955 թ. Վրաստանի Մառնեուլի շրջանի Ախքյորտի գյուղում: Ավարտելով Ստեփանավանի N1 միջնակարգ դպրոցըՙ 1972-ին ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը: Աշխատել է ՆԳ բաժնում, որպես մանկական բաժնի վարիչ, ապա Մասնագիտական տեխնիկական ուսումնարանում: 1994-ին նշանակվել է ուսումնարանի տնօրեն, իսկ 1999-ից Լոռու Մարզպետարանի կողմից նրան է վստահվել Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնը:

Վ. Մարտիրոսյանն ամուսնացած էր եւ հայր երկու որդիների եւ պապՙ չորս թոռների:

Նա ընտանիքին նվիրված ու հոգատար հայր էր, հայկական ասպնջական օջախի տանտեր:

Աշխատավայրում խստապահանջ ղեկավար էր, բայց եւ կարեկից ու գթասիրտ եղբայր, որ կարողանում էր արժանապատիվ հնազանդություն պահանջել գործընկերներից: Նրա մեջ զսպվածությունը, բարությունն ու խստապահանջությունը շաղախված էին միմյանց:

2000 թ.ից հանդիսանում էր ՌԱԿ անդամ, ՌԱԿ Ստեփանավանի ակումբի ատենապետ: 2003 թ.ին անդամակցել էր Թեքեյան մշակութային միությանը:

Վ. Մարտիրոսյանը պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, որոնք վկայում են հասարակությանՙ նրա հանդեպ ունեցած խոր երախտագիտության մասին:

Նրա հիշատակը վառ կմնա աշակերտական մի քանի սերունդների, կուսակցական գործընկերների սրտում:

Ցավակցություն նրա ընտանիքին, մյուս հարազատներին եւ գործընկերներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.