AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-02-13 16:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1132, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵԿԵՂԵՑԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻՈՐԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իրավ կամ շինծու սկանդալնե՞ր էին պետք, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռը մի փոքր բաց աներ վարագույրը իր ֆինանսական գործառնությունների վրայից, աջից-ձախից ցեխարձակումնե՞րՙ որպեսզի Մայր աթոռի ներկայացուցիչները հանրությանը բացատրություններ տային սոցիալական-կրթական-առողջապահական այն հսկայածավալ գործունեության վերաբերյալ, որը տարվում է Հայ եկեղեցու կողմից կամ հովանու ներքո: Աստվածաշնչյան պատգամըՙ «ձախ ձեռքդ թող չիմանա աջն ինչ է անում», այս պարագայում եւ այս օրերին կիրառելի չէ, հատկապես մերՙ հետսովետական պայմաններում, հատկապես մերՙ զրպարտող-բամբասող լրատվամիջոցների միջավայրում, եւ մանավանդՙ ամեն բանի նկատմամբ հավատը կորցրած մեր հասարակության մեջ:

Չորեքշաբթի օրը Արմենպրեսի սրահում Մայր աթոռի ներկայացուցիչների ասուլիսը թեեւ ոչ սպառիչ, սակայն որոշակի լույս սփռեց Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից շվեյցարական HSBC բանկի ցուցակներից «գաղտնազերծված»ՙ Ամենայն հայոց կաթողիկոսի «անձնական» հաշվեհամարի «հայտնագործման» առիթով Հայաստանում բարձրացված աղմուկը մեղմելու, խռովյալ մտքերն ու վառվող երեւակայությունները հանդարտեցնելու տեսակետից:

Ճիշտն ասածՙ առաջին պահից ինձ հուսախաբ արեց Հայ եկեղեցու գերագույն պետի հաշվեհամարում այդչափ փոքր գումարի առկայությունը: Մեր նորահարուստներից յուրաքանչյուրը առնվազն դրա եռապատիկը ունի: Իսկ Մայր աթոռին ենթակա թեմակալ առաջնորդներից ոմանք, հատկապես Մ. Նահանգներում, դրա տասնապատիկը, նույնիսկ հարյուրապատիկը ունեն տարբեր բանկերում, առանց ստանձնելու ազգային, կրթական, բարեգործական կամ սոցիալական որեւէ նշանակալից դեր: Այնինչ Մայր աթոռը կամովին կամ պայմանների թելադրանքով ազգային բազմապիսի ու բազմաբնույթ հոգսեր է վերցրել իր վրա, որոնց համար, գումարած իր բազմանդամ պաշտոնեության ու ուսանողության ծախսերը, նրա եկամուտի հիմնական աղբյուրը հանդիսանում է մոմավաճառությունը, որը, իմ ունեցած տվյալներով, ընդամենը 17 տոկոսն է կազմում նրա բյուջեի:

Մնացյալը, ինչպես ասում ենՙ ողջ մնան Մայր աթոռի բարերարները, որոնք ոչ միայն լրացնում են բյուջեի մնացած կամ հիմնական մասը, այլեւ նորանոր նվիրատվություններով սատարում կառուցապատման այն տպավորիչ ծրագրերին, որոնց ձեռնարկել է Հայոց հայրապետը 15 տարուց ի վեր: Ինչպես ասում ենՙ մեծահարուստ նվիրատուն կամ բարերարը բոլորից լավ գիտի ո՛ւմ վստահել եւ ի՛նչ վստահել: Վստահաբար նրանց վրա չեն ազդել ու չեն ազդելու ոչ մի միջազգային կամ տեղական հետաքննող լրագրողի «գաղտնազերծում», «քողազերծում» կամ «հայտնագործում»:

Այսուհանդերձ, մեր հասարակությունը կարիք ունի պարբերաբար եւ հորիզոնական հետեւողականությամբ տեղյակ պահվելու մեր ազգային Եկեղեցու ողջ գործունեության եւ ֆինանսական գործառնությունների ողջ համապատկերի մասին: Միայն թափանցիկությունը կարող է կանխել արտաքին ու ներքին չարաշահումները եւ օրինակ հանդիսանալ այլոց:

Եվ վերջում մեկ խորհուրդՙ Մայր աթոռը պետք է դատի տա Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին լրագրողական ոչ պրոֆեսիոնալության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.