AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015



Տեղադրվել է` 2015-02-13 16:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2145, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԶԱՐՄԱՑԱԾ ՇՆԻԿԸ

ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ

Օրերս անցնում էի Տերյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտով:

Լուսացույցը կարմիր գույնով կանգնեցրել էր ոչ միայն ինձ, այլ նաեւ եւս 7 թե 8 հետիոտների:

Մի փոքր հեռավորության վրա կանգնել էր մի գեղեցկադեմ աղջիկ, որի ոտքերի մոտ վազվզում էր մի երկարամռութ փոքրիկ շնիկ:

Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե չմոտենային չորս տղաներ, որոնք առանց հաշվի առնելու լուսացույցի կարմիրը, արագորեն սկսեցին անցնել պողոտայի մյուս կողմը: Իրենց միացան եւս երկու հետիոտն, որոնք մինչ այդ մեզ հետ հանգիստ սպասում էին կանաչ գույնին:

Ինչպես միշտՙ կարգապահ քաղաքացիները մնացին վիրավորված կանգնած իրենց տեղերում եւ միայն Աստված գիտի, թե ինչ էին նրանք մտածում այդ երիտասարդների եւ նրանց ծնողների մասին:

Իսկ ի՞նչ մտածեց փոքրիկ շնիկը իր հերթինՙ ես չգիտեմ: Սակայն շնիկը զարմացած նայելով հեռացող անդաստիարակ երիտասարդների հետեւիցՙ գլուխը բարձրացրեց եւ նայելով իր տիրոջ աչքերին սկսեց հաչել...

Բոլոր կանգնածները զարմացած նայեցին շնիկին, հետո նորից հեռացող տղաներին եւ ավելի հաստատակամ մնային իրենց տեղում:

Վառվեց լուսացույցի կանաչ լույսը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.