AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԵՑԻՆ: ՀԵՏՈ՞...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ի՞նչը դրդեց հանրապետության նախագահին հենց այս օրերին Ազգային ժողովից հետ կանչելու Հայաստան-Թուրքիա արձանագրությունները- Մ. Նահանգների ներկայացուցչուհու ժամանո՞ւմը, ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճի՞գը, ապագա կոալիցիայի ստեղծման գետին պատրաստելու ծրագի՞րը, ԼՂ հարցում պրոտոկոլների շահարկո՞ւմը Անկարայի կողմից, թե՞....

Նպատակ չունեմ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու (սահմանների բացում) վերաբերյալ զույգ արձանագրությունները մեկնաբանելու: Դրանց մասին շատ ու շատ թանաք է հոսել ժամանակին, շատ ու շատ կոկորդներ են մաշվել: Ինքս էլ առիթ ունեցել եմ գրելու ու խոսելու, եւ ի տարբերություն շատերիՙ արձանագրությունների ստորագրումը դրականորեն եմ գնահատել ընդհանրապես, ունենալով սակայն մեկ, ըստ ինձ, կարեւոր վերապահություն. Թուրքիան գոնե տեսանելի ապագայում չի վերաբացի իր սահմանը Հայաստանի Հանրապետության առջեւ, քանզի դա պիտի նշանակեր ոչ միայն մեր երկրի ապաշրջափակում արեւմուտքից, այլեւ Ադրբեջանի ինքնաշրջափակումը Հայաստանի դիմաց: Իսկ դա ծանրագույն հարվածը կլիներ, որ Թուրքիան երբեւիցե կարող էր հասցնել Ադրբեջանին:

Այլ խոսքովՙ հիշյալ փաստաթղթերն ըստ ինձ մեռելածին էին եւ ի սկզբանե կոչված էին մեր կողմից օգտագործվելու որպես մեր երկրի կառուցողական ու դրական տրամադրվածության ապացույց միջազգային ու հատկապես ամերիկյան ասպարեզներում:

Բնականաբար, այդ արձանագրությունները պիտի օգտագործվեին ու լավագույնս օգտագործվեցին նաեւ հակառակորդի կողմից: Սկզբնական տարիներինՙ որպես ապացույց «հարեւանների հետ զրո պրոբլեմ»ՙ այժմ արդեն ծիծաղելի պաշտոնական կարգախոսի, եւ այնուհետեւ ու մինչեւ օրսՙ որպես հնարավոր հետնամուտք ԼՂ գործընթացի մեջ խցկվելու:

Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով: Օրինակ, մինչ Անկարան, շահարկելով արձանագրություններից առաջինում նախանշված այն դրույթները, թե կողմերը հանձնառու են «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստելուն», ինչպես նաեւ «սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականությանը», առ այսօր, երբ արձանագրություններն արդեն հետ են կանչվել ՀՀ ԱԺ-ից, խոսում է Ադրբեջանին մեկ-երկու տարածք վերադարձնելու նախապայմանով, ինչին մենք չհակադրեցինք այդ նույն դրույթները, օրինակ, Իրաքի, Սիրիայի ու Կիպրոսի հարցերում, կարծեք տարածաշրջան ասելով հասկանալով միայն կովկասյանը:

Համենայնդեպս, հույս ունենանք, որ Սերժ Սարգսյանի հաշվարկները ճիշտ դուրս կգան ու փաստաթղթերը, որոնց տակ դեռեւս կա արտգործնախարար Էդ. Նալբանդյանի ստորագրությունը, հետագա օրերին ու շաբաթներին կօգտագործվեն ավելի արդյունավետ, թեկուզ որպես քարոզչական խաղաթուղթ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.