AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1284, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ՀԱՐԿԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տնտեսագետները պնդում են, որ յուրաքանչյուր նորմալ երկրի կառավարության ամենագլխավոր գործառույթը հարկերի հավաքումն էՙ «ինչքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Ու քանի որ ոչ մի երկրում ոչ ոք չի սիրում հարկ վճարել, հարկային օրենքները պետք է լինեն պարզ, պատճառաբանված, մատչելի ու հեշտ:

Մատչելի ու հեշտ ասացի եւ հիշեցի վերջերս ինձ հետ պատահած մի դեպք:

Իմ հայկական բնավորությանը հավատարիմՙ ավտոմեքենայիս տեխզննման ու գույքահարկի վճարումները թողել էի վերջին օրվան: Սրատես ավտոտեսուչներն արդեն մեկ անգամ կանգնեցրել էին մեքենաս եւ նախազգուշացրելՙ ժամկետն ավարտվում է, շո՛ւտ արա:

Գնացի թաղապետարան, իմ բնակության վայրի թաղապետարան: Նայեցին թղթերս ու ասացին, որ պետք է գնամ մյուս թաղամասի թաղապետարան, որտեղ գրանցված է եղել ավտոմեքենան: Գնացի: Հերթ էր: Երկար հերթ. շուրջ 20-25 հոգի: Կանգնել էին ապակեպատ մի խցիկի դիմաց, մեկ եւ միակ պատուհանիկի առջեւ: Ջղային էին բոլորը: Ըստ երեւույթին երկար էին սպասում: Ստիպվածՙ պոչ բռնեցի նաեւ ես: Նկատեցիՙ հերթակիցներիցս ոմանց ձեռքին ինչ-որ բլանկ կար: Հարցրիՙ որտեղի՞ց են վերցրել, ասացինՙ հենց այս մեկ եւ միակ պատուհանից: Բա հիմա՞ ինչու են կանգնել: Բացատրեցինՙ այս մեկ եւ միակ պատուհանիկից բլանկը վերցնելուց հետո, պետք է գնալ ա՜յ այն միջանցքի վերջում գտնվող գրասենյակ, որտեղ լրացնում-կնքում են (իրենք բնականաբար ասացին «պեչատում են») այն, որից հետո նորից պետք է գալ այստեղ եւ այս մեկ ու միակ պատուհանից կատարել գույքահարկի մուծումը:

Չհասցրի զարմանքս արտահայտել, երբ հերթին մոտեցավ սեւ տաբատի ու սեւ բլուզի մեջ ճարպերը հազիվ հավաքած միջահասակ մի տիկինՙ աչքերն ու հոնքերը լավ սեւացրած, շրթներն ու թշերը լափ-լավ կարմրացրած: Ձեռքին թղթեր կային: Ծեքծեքուն ժպիտով դիմեց խոժոռադեմ հերթ կանգնողներիս.

- Շեֆի համար ա...

- Ի՞նչ անենք,- ֆշշացրեց մեր մեջի ամենաջղայինը:

- Քուր ջան,- ատամների արանքից մռլտաց մեկ ուրիշը,- ստեղ շեֆերին չեն սիրում, մտի՛ հերթի մեջ...

Չնկատեցիՙ ինչ արեց կինը: Հասել էի արդեն մեկ եւ միակ պատուհանիկի դիմաց: Երիտասարդ աշխատակիցը վերցրեց մեքենայիս տեխանձնագիրը, համակարգչի մեջ գտավ տվյալները, բլանկի վրա մի բան գրեց ու տվեց ինձ: Արդեն գիտեի անելիքս. գնացի ա՜յ այն միջանցքի ծայրին գտնվող սենյակ, կանգնեցի դռան առջեւ իրենց հերթին սպասող արդեն ծանոթ ճակատագրակիցներիս մոտ: Բարեբախտաբար ներսից մի երիտասարդ հավանաբար ճանաչելով ինձՙ ներս հրավիրեց: Մի քիչ անհարմար զգալովՙ մտա ներս: Համակարգչի առջեւ նստած աղջիկը բլանկի վրա ինչ-որ թվեր գրեց ու երկարեց ինձ:

Վազեցի հետՙ ի շրջանս իմ: Մեկ եւ միակ պատուհանիկի առջեւ նորից հերթ, նորից բողոքի արտահայտություններ, որոնց արանքից ինձ համար առանձնացրեցի մեկը. «Լավ աՙ Սիսիանում չեմ ապրում. պտի մինչեւ ստեղ գայիՙ մուծվելու»...

Ինչեւէ: Մեկ եւ միակ պատուհանիկի աշխատակիցը վերցրեց ձեռքիս բլանկն ու փողերը, ստորագրեց, կնքեց մի թուղթ ու տվեց ինձ:

Պարզվեցՙ սրանով չէր ավարտվել ոդիսականը: Տղաներից մեկը բացատրեց, որ «պեչատված» բլանկը պետք է տանեմ մոտակա բանկերից մեկըՙ տեխզննման գումարը վճարելու եւ մեքենայի դիմապակուն կպցնելու կտրոն ստանալու:

Գնացի: Բանկում մի բարետես աղջիկ ասաց, որ կարող է մուծումն ստանալ, բայց կտրոն չի կարող տալ, չի մնացել: Մտա դիմացի բանկը: Գանձեցին գումարը, տվեցին կտրոնը:

Մնաց գլխավորՙ բո՛ւն գործը. տեխզննումը: Այստեղ ոչ մի հերթ էլ չկար: Ձանձրույթից հոգնած աշխատողը նայեց կտրոնին, պոկեց իրեն վերապահված մասը, վերցրեց առաջարկածս հազար դրամը եւ ծույլ-ծույլ հարցրեց. «Ուզո՞ւմ ես տորմուզներդ ստուգեմ»: Ոչ, ասացի, չեմ ուզում, արգելակներս ստուգված են արդեն, մանավանդ այսօր: «Ուրեմն, ասաց, կպցրո՛ւ կտրոնը»...

Ի դեպ, Հայաստանում քանի՞ ավտոմեքենա կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.