AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1923, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ՔԱՐՖՈՒՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԹԵ՞ ԱՐԱԲԱԿԱՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դրական նշանակությունն ու անհարկի գերկարեւորումը

Անցնող շաբաթվա տնտեսական գլխավոր իրադարձությունն, ինչ խոսք, ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի մուտքն էր Հայաստան` այն բացվեց «Երեւան մոլում»: Իրադարձություն, որի մասին խոսում էին, քննարկում արդեն երկու տարի: Սկզբնապես նախատեսված էր այս հիպերմարկետի բացումը «Դալմա գարդեն մոլում», ինչը, սակայն, տեղի չունեցավ: Դրան հաջորդեցին համառորեն պտտվող լուրերն այն մասին, որ դա տեղի չունեցավ տեղական սուպերմարկետների սեփականատիրոջ պատճառով, որը խոչընդոտել էր այդ գործարքին: Զուհագեռաբար մեղադրանքներ էին ուղղվում կառավարությանը, որ նա եւս շահագրգռված չէ միջազգային հիպերմարկետի Երեւանում բացվելուն: Ճիշտ է, այս ամենն ապացուցող ոչ մի փաստ չէր բերվում:

Միաժամանակ, թեեւ կառավարության, էկոնոմիկայի նախարարության եւ այլ պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում էին, որ «Քարֆուրն», այդուհանդերձ, բացվելու է Հայաստանում, որ պետությունն ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին, այնուամենայնիվ, անհավատների եւ դավադրության տեսության կողմնակիցներին տարհամոզել անհնար էր լինում: Ինչեւէ:

«Քարֆուրն», ի վերջո, բացվեց եւ բոլորը, այդ թվում այդ իրադարձությանը մինչեւ վերջին պահը չհավատացողները, իրենց աչքերով տեսան դա: Թեեւ դժվար է ասել հավատացի՞ն նրանք, թե ոչ հիպերմարկետի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի հավաստիացմանը, որ Հայաստանում ֆրանսիական «Քարֆուր» առեւտրային ցանցի հիպերմարկետ բացելուն ոչինչ չի խոչընդոտել եւ նորմալ է, որ հիպերմարկետի բացումը 2-3 տարի է տեւել:

Այժմ այն մասին, թե ի՞նչ նշանակություն ունի այս հիպերմարկետի բացումը Հայաստանի տնտեսության եւ մասնավորապես սպառողներիս համար:

Բնական է, որ միջազգային վարկանիշ ունեցող որեւէ ընկերության մուտքը Հայաստան միանշանակ ողջունելի է ու դրական նշանակություն ունի: Դա առաջին հերթին ներդրումներ են, նոր աշխատատեղեր, տնտեսության աշխուժացման խթան եւ լրացուցիչ հարկային մուտքեր:Երկրորդ` դա նաեւ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող, բիզնեսի նոր մշակույթի ներմուծում է, քաղաքակիրթ առեւտրի ավանդույթների զարգացում, մրցակցություն տեղական սուպերմարկետների հետ:

Երրորդ` չափազանց կարեւոր հանգամանք է, որ «Քարֆուրում» վաճառվելու է հիմնականում տեղական արտադրանքը: Հիպերմարկետի տնօրենի խոսքերով, վաճառվող ապրանքների միայն 5 տոկոսն է լինելու ներմուծվածը: (Արդյո՞ք ամբողջ տեսականու...)։ «Քարֆուրի» նշանակությունը Հայաստանի համար կարող է կտրուկ բարձրանալ, եթե հայկական ապրանքները սկսեն վաճառվել ընկերության` այլ երկրներում գտնվող հիպերմարկետներում: Դրա հնարավորության մասին նշեց Քրիստիան դը Նալը, բայց այն դեռեւս հեռու է իրականացումից: Ի դեպ, «Քարֆուրը» երկրորդ խոշոր առեւտրի ցանցն է աշխարհում Wall-Mart-ից հետո, 32 երկրում ունի 15 հազար հիպերմարկետներ, սուպերմարկետներ եւ խանութներ:

Չորրորդ, սուպերմարկետների մրցակցության արդյունքում մենք բոլորս կշահենք որպես սպառողներ: «Քարֆուրի» տնօրենը հավաստիացրեց, որ իրենց հիպերմարկետում ապրանքների գները ցածր կլինեն, կունենան օրվա զեղչված ապրանքներ: Չնայած այն բանին, որ նորաբաց հիպերմարկետի առաջին գնորդները առանձանպես էական տարբերություններ չեն տեսել այլ սուպերմարկետների գների համեմատ , այնուամենայնիվ, «Քարֆուրի» առկայությամբ պայմանավորված մրցակցության ուժեղացումը կարող է զսպող գործոն հանդիսանալ գների կամայական եւ չհիմնավորված թանկացումների համար, ինչին հաճախ են դիմում մեր խոշոր եւ ոչ միան խոշոր առեւտրային օբյեկտները:

Մյուս կողմից էլ քմծիծաղ է առաջացնում «Քարֆուրի» մուտքի անհարկի գերկարեւորումը մեր երկրի եւ տնտեսության համար: Չմոռանանք, որ այն, ի վերջո, առեւտրային ցանց է միայն, այլ ոչ թե արդյունաբերական, էներգետիկ, շինարարական, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ` արժեք ստեղծող ոլորտի կազմակերպություն: Հետեւաբար, «Քարֆուրի» մուտքը Հայաստան գրեթե Մեսիայի գալստյան հետ համեմատողները հարկ է որ վերադառնան իրականություն, այլ ոչ թե հիմա էլ ասեն, որ ԵՏՄ չմտնելու եւ ԵՄ ասոցիացման դեպքում «Քարֆուրն» ավելի շուտ կբացվեր, եվրոպական այլ ընկերություններ էլ իրար հերթ չտալով կգային Հայաստան` բերելով մեզ պայծառ եւ լուսավոր ապագա: Թե ինչո՞ւ մինչեւ Հայաստանի ԵՏՄ մտնելը եվրոպական ընկերությունները այդպես չէին վարվում եւ մեր երկրում նրանց ներդրումները միասին վերցրած շատ ավելի քիչ են, քան միայն արգենտինահայ Էդուարդո Էռնեքյանինը, իհարկե ոչ ոք նեղություն չի տալիս պարզաբանել:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Քարֆուրը», լինելով ֆրանսիական ապրանքանիշ եւ կազմակերպություն, ունի տարածքային ստորաբաժանումներ, որոնց մի մասն արդեն ֆրանսիական չեն: Մասնավորապես, Մերձավոր Արեւելքում «Քարֆուրի» ստորաբաժանում համարվող ընկերությունը ոչ թե ֆրանսիական է, այլ արաբական: Նրա սեփականատերը Majid Al Futtaim-ին (MAF) կազմակերպությունն է` Արաբական Միացյալ Էմիրություններից: Majid Al Futtaim-ը 2014-ին 58 «Քարֆուր» հիպերմարկետներ ուներ Արաբական Միացյալ Էմիրություններում (20), Սաուդյան Արաբիայում (11), Օմանում (5), Քաթարում եւ Հորդանանում (3-ական) Պակիստանում (2), Իրաքում, Քուվեյթում, Բահրեյնում, Վրաստանում եւ Լիբանանում (1-ական): Արաբական հենց այս ընկերությունն էլ 2015-ի մարտի 11-ին իր հերթական` թվով 59-րդ «Քարֆուր» հիպերմարկետը բացեց Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.