AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1111, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՋՈԿԱՏԸ ՈՉՆՉԱՑՎԵՑ, ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՑ` 3 ԶՈՀ, 4 ՎԻՐԱՎՈՐ

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրությամբ` երեկ, մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված Արցախի դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում մեր դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը հակառակորդին փախուստի են մատնել, ապա հետեւելով` ոչնչացրել ողջ խմբին իրենց իսկ դիրքերի մատույցներում: Հակառակորդը 12 զոհ ունի, որոնց մի մասը ականի պայթյունից են մահացել: Ցավոք` հայկական կողմը նույնպես ունի 3 զոհ եւ 4 վիրավոր:

Հայտնի են դարձել զոհված զինծառայողների անունները` Հակոբ Գագիկի Խաչատրյանը ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանից, Արշակ Կարենի Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանից, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը` Աշտարակից: 4 զինծառայող տարբեր հրազենային վնասվածքներ են ստացել: Երկու վիրավորի վիճակը կայուն ծանր է, իսկ երկու զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալացվել են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը եւ ցավակցում զոհված զինծառայողների ընտանքիներին: Մենք բոլորս ենք կիսում այդ ցավը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով` հակառակորդն արդեն մի քանի օր ինտենսիվ կրակով խախտում էր հրադադարի ռեժիմը, որի գագաթնակետը նախորդ գիշեր եւ երեկ առավոտյան էր, երբ հատուկ նշանակության բավական մեծ ջոկատը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել եւ հակահարված ստանալով` հետ շպրտվել: Երեւի ադրբեջանցիք Նովրուզի տոնն այդպես են փորձել նշել, թեեւ կրոնական այդ տոնը արյան հետ կապ չունի:Նովրուզի տոնի առթիվ ելույթ ունեցած Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքները, փաստորեն, ավարտվել են մի ողջ դիվերսիոն խմբի ոչնչացմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.