AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 920, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ԿԱՐՊԻՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Նազարյան նշանավոր գերդաստանի նահապետ, ազգային բարերար, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի երկարամյա նախագահ Կարպիս Նազարյանը վախճանվել է Բեյրութում 99 տարեկանում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ծնվել էր Այնթապում 1915-ի ապրիլի 24-ին: Ցեղասպանության հետեւանքով ընտանիքը տեղափոխվել է Հալեպ, որտեղ երիտասարդ տարիքում Կարպիսը աշխատել է իր հոր հետ, տեքստիլ արդյունաբերության բնագավառում: Բեյրութ հաստատվելուց հետո նա ընդգրկվել է ՀԲԸՄ-ի երիտասարդական ընկերակցության շարքերում եւ երկար տարիներ դարձել դրա կենտրոնական գործադիր մարմնի անդամ: Բարեկամական սերտ կապեր է հաստատել ՌԱԿ ղեկավար դեմքերից Միքայել Նաթանյանի, պրոֆ. Բարունակ Թովմասյանի եւ մեթր Հրաչյա Սեդրակյանի հետ:

Նազարյանների բարեգործությունների արմատները պետք է փնտրել գերդաստանի անցյալումՙ Պարսկաստանում: Նազարյան եղբայրներըՙ Նուբար եւ Նազար եւ նրանց քույրըՙ Մարի Մարգարյանը շարունակել են իրենց հոր կրթական եւ հրատարակչական առաքելությունը: Հիմնել են Լեւոն Նազարյան վարժարանը Բեյրութում: Հավատարիմ են մնացել Սբ. Էջմիածնին եւ մայր հայրենիքին, որի անկախությունից հետո Լիբանանի մայրաքաղաքի էլիտար արվարձաններից մեկում հատուկ շենք են տրամադրել, որտեղ տեղակայվել է Հայաստանի դեսպանատունը: Նրանց եւ հետագա սերունդների բարեգործությունները հասել են Մ. Նահանգներ, Բուենոս Այրես եւ Արգենտինա: Կարպիս Նազարյանի կրտսեր եղբայրըՙ ՀԲԸՄիության գանձապահ Նազար Նազարյանը նոր մակարդակի է հասցրել գերդաստանի բարերարական ավանդույթներըՙ Մ. Նահանգներում, Լիբանանում, Կիպրոսում, ինչպես նաեւ մայր հայրենիքում բազմաթիվ նվիրատվություններ է արել ազգային-եկեղեցական եւ բժշկակրթական կառույցներում:

«Ազգ»-ը խորապես ցավակցում է Նազարյան ընտանիքի անդամներինՙ հայցելով Աստծուց հոգու հանգստություն եւ մխիթարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.