AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ՆՅՈՒ ՅՈՐՔ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 973, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

100 ԿՅԱՆՔ ԵՎ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Հ. Ծ.

Երեք ականավոր հայերՙ Ռուբեն Վարդանյանը, Վարդան Գրիգորյանը եւ Նուբար Աֆեյանը մարտի 10-ին Նյու Յորքում նախաձեռնել են «100 կյանք» նախագիծը, որը կարեւորելու եւ ճանաչելի է դարձնելու այն անհատների գործունեությունը, որոնք պայքարել են աշխարհը դրականորեն վերափոխելու համար: Նախագիծը այդ բարեգութ, խիզախ, նպատակասլաց եւ հանուն համոզմունքների ռիսկի ենթարկվելու պատրաստ մարդկանց հնարավորություն է ընձեռելու շարունակելու իրենց գործը պարգեւելով նրանց «Ավրորա» մրցանակըՙ մեկ միլիոն դոլարի չափով: Մրցանակի անվանումը ընտրվել է ի պատիվ Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի, որը մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ականատեսը: Հին Հռոմում «Ավրորան» արշալույսի աստվածուհին էր: Մրցանակն էլ երախտիքի մի ճառագայթ է հանուն մարդասիրության:

Թեկնածուների առաջադրման փուլը սկսվում է հունիսի 10-ին եւ ավարտվում 2015 թվի դեկտեմբերի 1-ին: Մրցանակին արժանացողի անվան հայտարարությունը տեղի է ունենալու 2016-ի ապրիլի 24-ին: Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Էլի Ուիզելը (մարդասիրական «Elie Wiesel Foundation» հիմնադրամի նախագահ, Նոբելյան մրցանակակիր), Հինա Ջիլանին (Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ), Վարդան Գրիգորյանը (Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ, նախաձեռնության համահիմնադիր) եւ Ջորջ Քլունին («Not On Our Watch» մարդասիրական նախագծի համահիմնադիր, դերասան եւ կինոարտադրող):

Նկար 1. Ձախից աջ` Նուբար Աֆեյան, Ջորջ Քլունի, Ռուբեն Վարդանյան, Վարդան Գրիգորյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.