AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԻՆ.

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի արդյունքները եւ հայտարարել 2015 թ.-ի ծրագրերի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի իր գլխավոր ձեռքբերումները եւ ներկայացրել 2015թ.-ի ծրագրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մարտահրավերներով լի հերթական տարվաՙ 2014 թ.-ի ընթացքում, ընկերությունը կարողացել է պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը եւ գերազանցել նախորդ տարիների ցուցանիշներըՙ մի շարք կարեւոր ուղղություններով: 2014թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ընկերությունն ունի 2,14 միլիոն բաժանորդ եւ շուկայի 60,5 % մասնաբաժինը:

2014թ.-ի տարեվերջի տվյալներով` բջջային հեռախոսից ինտերնետ մուտք գործողների թիվը հասել է ավելի քան 1 միլիոնիՙ շոշափելի առավելություն ապահովելով շուկայի այս հատվածում: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (այդ թվումՙ անլար սարքերի, օրինակՙ մոդեմի կամ երթուղղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 82,7 հազար: 2014 թ.-ին ընկերությունն իրագործել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառքՙ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Այս հատվածում 2014թ. եկամուտը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամՙ 2013թ.-ի համապատասխան ցուցանիշը գերազանցելով 38,7 %-ով:

2014թ.-ի ընթացքում շարժական կապից եւ հարակից գործունեությունից ՎիվաՍել-ՄՏՍ-ի եկամուտները կազմել են 77,6 միլիարդ դրամ (շուկայի ավելի քան 61.6%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ:

Նախորդ տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 12,6 միլիարդ դրամի ներդրում: Ընկերությունը 2015թ.-ին եւս կշարունակի ընդլայնել իր ենթակառուցվածքներըՙ ներդրումներ կատարելով այդ ոլորտում: 2014թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է ցանցի թողունակության ընդլայնման աշխատանքներըՙ իր բաժանորդներին առավել նորարարական ծառայություններ առաջարկելու նպատակով: Ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել երկրի ամբողջ տարածքումՙ բջջային ցանցի ծածկույթը տեխնոլոգիապես էլ ավելի բարելավելու եւ թողունակությունն ավելացնելու նպատակով, ինչը հուսալի հարթակ է հանդիսանալու նոր ծառայությունների ներդման համարՙ հաշվի առնելով առաջիկա տարիների ընթացքում տվյալների փոխանցման ծավալների եւ որակի ակնկալվող աճը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի չգերազանցված առաջատարն է շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով (1091 2G կայան, 1091 3G կայան եւ 250 4G կայան) եւ բջջային կապի ծածկույթով. 2G ցանցի ծածկույթը հասնում է 99.8%-ի, 2014 թ.-ին ընկերության ժամանակակից 3G/3.5G ցանցի ծածկույթը 97%-ից դարձել է 98%, իսկ 4G/LTE ցանցի ծածկույթը 36.6%-ից հասել է 45.7%-ի: Երեւան, Ծաղկաձոր, Դիլիջան, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներից բացիՙ 4G/LTE ցանցի հասանելիություն է ապահովվել նաեւ Վաղարշապատ եւ Արմավիր քաղաքներում: Միայն 2014 թ.-ի ընթացքում տեղադրվել է 39-ը 2G, 39-ը 3G եւ 50 4G նոր բազային կայան:

2015թ.-ին նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնացնելու է ջանքերը 2G եւ 3.5G ցանցերի վերազինման եւ թողունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովելու է 4G/LTE ցանցի հասանելիություն` Հայաստանի այլ քաղաքներում:

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել եւ ձեւավորել է արժեհամակարգ, որն իր սահմանումն է ստացել ընկերության հիմնարար արժեքներում: Նորարարությունը, առաջատարությունը, ցանցի եւ հաճախորդների սպասարկման բարձր որակը, մատչելիությունը, հասարակության հանդեպ հարգանքը եւ հարատեւ զարգացումն առաջնային արժեքներ են ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար: «Հիմնարար արժեքները միավորում են մեզ, դարձնում ավելի զգոն, արդյունավետ, պատասխանատու, ավելի թափանցիկ եւ առավել մոտ մեր բաժանորդներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

2014 թ.-ին ընկերությունը սոցիալական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում: Իրականացվել են երեխաներին վերաբերող ծրագրերՙ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առողջապահական երկարաժամկետ ծրագրերը, մշակութային եւ ազգային ինքնության պահպանումը, բարձրագույն կրթության ոլորտը, շրջակա միջավայրի պահպանությունն ու գյուղական ենթակառուցվածքների զարգացումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերոնշյալ ոլորտների համար այս տարի եւս սահմանել է սոցիալական ներդրումների խոշորածավալ թիրախային ծրագրեր: 2005-2014 թթ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 22 միլիարդ դրամի սոցիալական ներդրում է իրականացրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Ընկերությունը 1,9 միլիարդ դրամ է հատկացրել 2015 թ.-ի ծրագրերի իրագործման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է իրականացրած կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի ծավալով եւ դրանց ընգրկման աշխարհագրությամբ:

«Մենք հավատում ենք Հայաստանի առավել լավ ապագային. այս նշանաբանն արտացոլում է մեր պարտավորվածությունը հասարակության եւ շրջակա միջավայրի նկատմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է երկարաժամկետ մարտահրավերներըՙ Հայաստանի բնակչության համար նախաձեռնելով եւ իրականացնելով կենսական նշանակության ծրագրեր», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

28,891,812,140 (մոտ 28,9 միլիարդ) դրամով ընկերությունը երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների 2014 թ.-ի ցուցակում: Ընդհանուր առմամբՙ 2005 թ.-ից սկսած, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մուտք է գործել հեռահաղորդակցության շուկա, ընկերությունը 185,937,423,240 (մոտ 186 միլիարդ) դրամի չափով հարկ է վճարել պետական բյուջե:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.