AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 843, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԹԵՐԹԵՐԸ` ԹԵՐԹԵՐԻ ԴԵՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անկեղծ ասածՙ ինձ համար օրվա լրահոսին ծանոթանալու լավագույն միջոցը վաղուց արդեն Ֆեյսբուք մտնելն է: Գուցե սա ամենաճիշտ միջոցը չէ, բայց` ամենաարդյունավետն եւ հարմարն է` հաստատ: Բանն այն է, որ Ֆեյսբուքում են գրեթե բոլոր` ինձ գոնե հետաքրքրող լրատվամիջոցները, եւ նրանց հետ «ընկերանալով» (ինչը տեղի է ունենում` առանց որեւէ խնդրի եւ բյուրոկրատական թղթաբանության) ես հնարավորություն եմ ստանում իմ էջում տեսնել նույն այդ լրատվամիջոցների բոլոր թարմացումները միաժամանակ: Սա եւ հարմար է եւ քիչ ժամանակատար, հետեւաբար` արդյունավետ:

Հենց այդպիսի մի օր էլ ես իմացա, որ Պուտինը մահացել է: Այդ մասին հաղորդեց ռուսական կայքերից մեկը, որը նշել էր, թե իր աղբյուրի համաձայն` Պուտինը մահացել է ինսուլտից: Բոլորովին այլ կայքից տեղեկացա, որ ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը մահափորձի է ենթարկվել, եւ որ գործարարի կյանքին այս պահին չնայած ոչինչ չի սպառնում, բայց նրա վիճակը կայուն ծանր է: Նույն կայքից որոշ ժամանակ առաջ ես տեղեկացել էի, որ մահափորձ է կատարվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը` «կենդանության նշաններ է ցույց տալիս»:

Ի մի բերելով իմ ստացած տեղեկությունները, ես մի պահ պատկերացրեցի, թե ի՞նչ կանեի ես, եթե լինեի տեղեկատվության այս լրահոսի գլխավոր հերոսների տեղը, որպեսզի ասածս քաղաքական երանգ չստանա` օրինակ Ռուբեն Վարդանյանի տեղը: Միանգամից դատի կտայի տվյալ լրատվամիջոցին` պահանջելով այնքան գումար, որքան հաստատ գիտեմ տվյալ լրատվամիջոցը չունի (նախօրոք կճշտեի): Հասկանալի է` դատարանում կշահեի գործը, ինչի հետեւասնքով տվյալ կայքը կփակվեր, բայց ինձ կմեղադրեին ազատ խոսքը ճնշելու մեջ: Իմ ազատ խոսքը, թե եղբայր, ահա ես եմ, ողջ առողջ եմ, իմ դեմ ոչ ոք մահափորձ չի իրականացրել, Աստված չանի, որ իրականացնի, նման խոսակցություններն էլ փորձ են` խարխլելու իմ բիզնես հեղինակությունը, իհարկե, ոչ մեկին չէր հետաքրքի: Այլ կերպ ասած` ազատ խոսքի իրավունք ունի բացառապես մամուլը, եւ ոչ մի պարագայում մամուլի դեմ դատարանում սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանողը, փաստորեն:

Հիմա պատկերացնենք, որ իրական Ռուբեն Վարդանյանը հենց այդպես էլ անում է: Ավելին, պատկերացնենք, որ Ռուբեն Վարդանյանի օրինակին հետեւում են շատերը, բոլորը, որոնց դեմ մամուլը հանդես է գալիս բացահայտ զրպարտիչ, սուտ նյութերով: Եւ պատկերացնենք, որ ամբողջ աշխարհում, իսկ մեզ միայն այդ աշխարհի Հայաստան տարածքն է հետաքրքրում այս պարագայում, ուժեղ օրենսդրական եւ գործնական վերահսկողություն է սահմանվում մամուլի նկատմամբ, անգամ նրանց եւ բնականաբար նաեւ նրանց, ովքեր ոչ մեկին ոչ մի պարագայում ինքնանպատակ չեն զրպարտել:

Մի՞թե սա հասկանալի եւ համարժեք պահվածք չէր լինի: Կարծում եմ` կլիներ: Ավելին, համոզված եմ, որ նման կայքերը հենց այս նպատակն ունեն: Այսինքն, ըստ էության չլինելով մամուլի ներկայացուցիչներ` նրանք կան, որպեսզի ստիպեն, այսինքն հիմք նախապատրաստեն, որպեսզի մամուլն ընդհանրապես դառնա ամբողջովին վերահսկելի եւ գրաքննվող:

Այնպես որ. երբ թերթերն ասում են, թե` «Սերժ Սարգսյանը այնքան է ջղայնացած եղել Գագիկ Ծառուկյանի վրա, որ կարմրել է», դա չի նշանակում, որ դա թերթերն են ասում, ավելին` նշանակում է, որ դա թերթերի դեմ է ասվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.