AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1040, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԵԿՆԱՐԿԻ

Ա. Մ.

Տեղական հանրաքվեներ Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերում

Կառավարության երեկվա որոշմամբ, մայիսի 17-ին Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կանցկացվի տեղական հանրաքվեՙ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն, որպեսզի շրջակա համայնքները միավորվենՙ ստեղծելով մեկ կենտրոն: Հանրաքվեն կանցկացվի Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայանքներում:

3-4 տարի առաջ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգով սկիզբ դրվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապեսՙ համայնքների խոշորացման գործընթացին: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ: Նպատակահարմար է գտնվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիրՙ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե:

Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ նշված երեք փունջ համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա, ավելացնելով, որ սա համայնքների խոշորացման առաջին քայլն է եւ այս բարեփոխումը շարունակություն կունենա:

Պետական բնակարանային ծրագրից կօգտվեն նաեւ ՍԴ անդամները

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի երեկ ներկայացրած որոշման նախագծով, որն ընդունեց կառավարությունը, պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում, Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների գնման հնարավորություն կունենան նաեւ Սահմանադրական դատարանի անդամները` բացառությամբ ՍԴ նախագահի:

Ցեղասպանությունը վերապրածների դրամական օգնությունըՙ 100 հազար դրամ

Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում, մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվող ամսական դրամական օգնության չափը, կառավարության երեկվա որոշմամբ, 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 100 հազար դրամ:

Արտոնյալ վարկեր Չինաստանից

ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությունը հավանության արժանացավ Հայաստանի կառավարության երեկվա նիստում: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը նախատեսվում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155,5 մլն չինական յուան (մոտ 25,3 մլն դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետըՙ 20 տարի, որից 5-ըՙ արտոնյալ: Մյուս որոշմամբ, կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ կառավարության եւ ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջեւ կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին:

10 մլն դրամ եւ 5 մլն դրամ` ավանդների փոխհատուցման չափերն առաջիկայում

ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին անդրադառնալով, երեկ, կառավարության նիստում, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է փոխհատուցվող ավանդների համար ավելի բարձր շեմ սահմանել` համապատասխանաբար` 10 մլն դրամՙ դրամով ավանդների համար եւ 5 մլն դրամՙ արտարժույթով ավանդների համար: Պատգամավորները առաջարկում էին կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման 2 մլն դրամ արտարժույթով եւ 4 մլն դրամ ազգային արժույթով չափերը, դրանք դարձնելով 4 մլն եւ 8 մլն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.