AZG Daily #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ԱՇԽԱՐՀ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1001, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Պ. Ք.

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, վերջերս ավելի ու ավելի շատ ինքնուրույնություն է դրսեւորում արտաքին քաղաքականության ուղղությունների ընտրության եւ ռազմավարական գործընկերների որոշման հարցերումՙ հարուցելով դաշինքի եւ ԱՄՆ-ի ղեկավարության մտահոգությունը: Արեւմուտքի երկրներին ամենից շատ վախեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության մերձեցումը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

«Նյու Յորք թայմս» թերթը «Թուրքիայի վարքագծի տագնապահարույց կողմերի» թվում առանձնացնում է Չինաստանից օդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու կառավարության ծրագրերը, որոնք ներառում են ռադարներ եւ «երկիր-օդ» դասի հեռահար հրթիռներ: Թերթի տվյալներով, գործարքի գումարը կազմում է 3,4 մլրդ դոլար:

Եթե այդ համաձայնությունը հաստատվի, ապա, հոդվածագրի կարծիքով, դա կհակասի ՆԱՏՕ-ի գծով ամերիկացի ու եվրոպացի դաշնակիցների շահերին, քանի որ Թուրքիան հրաժարվում է նույնպիսի համակարգեր գնել նրանցիցՙ պատճառաբանելով, թե կառավարությունը չի պաշտպանում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Սիրիայի հարցում:

Ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, թե առհասարակ չի նախատեսվում ազգային համակարգի ինտեգրում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ: Թերթի պնդման համաձայն, դա տեղի է ունենում այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի եւ Չինաստանի համակարգերը անհամատեղելի են:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Իվո Դաալդերը համոզված է, որ եթե Թուրքիան հրաժարվի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ սեփական համակարգի շաղկապումից, ապա «կթուլացնի սեփական տարածքի պաշտպանվածությունը եւ միեւնույն ժամանակ կթուլացնի ՆԱՏՕ-ն»:

Հոդվածագրի խոսքերով, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի երկյուղներն է հարուցում նաեւ Ուկրաինան շրջանցող գազամուղի շինարարության վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու Թուրքիայի մտադրությունը:

Ավելի վաղ Թուրքիայում անցկացված հարցումները ցույց էին տվել, որ երկրի բնակիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չեն համարում գլխավոր սպառնալիք, ինչը ներկա պահին ՆԱՏՕ-ի աշխատանքի առաջնային ուղղությունն է: «Նյու Յորք թայմսի» կարծիքով, դա էլ ավելի է մեծացնում Անկարայի եւ ՆԱՏՕ-ի դիրքորոշումների տարբերությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.