AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 965, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ՉԻՆԱՍՏԱՆԸՙ ԶԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿՈՒՄ

Պ. Ք.

Վերջին տեղեկությունների համաձայն, Չինաստանը Գերմանիային դուրս է մղել զենք արտահանող երկրների առաջին եռյակից եւ այժմ ինքն է զբաղեցնում 3-րդ տեղը: Այդ մասին հաղորդում է «Ֆիգարո» թերթը, վկայակոչելով Ստոկհոլմում գործող Խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:

Մարտի 16-ին SIPRI-ի հրապարակած զեկույցի համաձայն, աշխարհի երկրորդ տնտեսությունը հանդիսացող Չինաստանը 2010-2014 թվականներին սպառազինության արտահանման ծավալը 143 տոկոսով ավելացրել է նախորդ հինգ տարիների համեմատությամբ, երբ ինքը այդ ցուցանիշով զբաղեցնում էր աշխարհում 9-րդ տեղը:

«Ասիական երկրները շարունակում են ավելացնել իրենց ռազմական զորությունըՙ շեշտը դնելով ռազմածովային ակտիվների վրա», պարզաբանում է SIPRI-ի գիտաշխատող Սիեմոն Վեզեմանը մի հաղորդագրության մեջ: Չինական զենքի արտահանումների ավելի քան 2/3-ը նախատեսված է Պակիստանի, Բանգլադեշի եւ Բիրմայի համար: Պեկինը զենք է վաճառել նաեւ աֆրիկյան 18 երկրների:

ՉԺՀ արտգործնախարարության խոսնակը մամլո ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը «չափազանց զգուշավոր եւ խոհեմ է» սպառազինության արտահանումների հարցում: Պեկինը տվյալ ոլորտի հետ կապված թվական տվյալներ չի հրապարակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.