AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՙ ՍԽԱԼ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քաղաքագիտության մեջ ճշմարիտ մի խոսք կաՙ երկրները կարող են իրարից տարբեր լինել բազմաթիվ գործոններովՙ ռազմական, տնտեսական, ազդեցիկությամբ, մեծությամբ, գրավչությամբ եւ այլն, սակայն մի բանում նրանք բոլորն էլ հավասար ենՙ պետական արժանապատվությամբ: Այս առումով առանց Հայաստանի նախագահի մասնակցության մարտի 20-ին Աստանայում կայացած ԵՏՄ ղեկավարների ժողովը իսկապես անարգանք էր մեր երկրին, հեռանկարում ունենալով նաեւ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ ղեկավարների նոր հանդիպումը, որին դեռեւս չի հրավիրվել նախագահ Սերժ Սարգսյանը: Որքան ինձ է հայտնի, ԵՏՄ տիրույթում հիմնադիր անդամների առանձին կարգավիճակ չկա եւ, հետեւաբար, Հայաստանի մասնակցության հրավեր չստանալը որեւէ արդարացում չունի, ինչ էլ լինեն Աստանայում քննարկված օրակարգի խնդիրները: Ընդհակառակն, իմ տպավորությամբ, Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանն ի՛նքը կարող էր դնել օրակարգի հարց, որը, անկասկած, ԵՏՄ գործընկերներին ու հատկապես Ռուսաստանին անհագստացնելու էր: Դա Ադրբեջանին անհակակշիռ կերպով ռուսական սպառազինություն վաճառելու հարցն էր, որը առավել լկտի է դարձնում Իլհամ Ալիեւին սահմանային ռազմական իր շահատակություններում, որոնց հերթական ռաունդը մարտի 19-ին Գյուլիստանի ուղղությամբ պատահած արյունոտ բախումն էր:

Թե ի՞նչն էր պատճառը Հայաստանի չհրավիրվելունՙ պաշտոնական բացատրության բացակայության պայմաններում դժվար է ասել, սակայն կարելի է ենթադրություններ անել. եվրոպական շավղից Հայաստանի չհրաժարվե՞լը, կամ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությո՞ւնը, որով մեր երկիրը կարող է խորհրդարանական-վարչապետական կառավարման դրության անցնել, ինչը ԵՏՄ մյուս անդամների շեշտված ավտորիտար իշխանաձեւի ֆոնին արտառոց կարող է թվալ նրանց: Թերեւս կան նաեւ այլ պատճառներ, որոնք առայժմ տեսանելի չեն: Սակայն հաստատապես կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահը, որն այժմ ահռելի ճնշումների տակ է գտնվում Արեւմուտքից, դժգոհ է քաղաքական մեր դեգերումներից, կամ, ասենք, դեպի կոմպլեմենտար քաղաքականությանը վերադառնալու մեր ախորժակից...

Ահա այս պայմաններում նախորդ յոթնօրյակին մեր երկիրը թատերաբեմ դարձավ, նախագահ Ս. Սարգսյանի բնորոշմամբ, «Եւրոպական շաբաթի»: Ավելինՙ թե՛ նախագահ Սարգսյանը, թե՛ արտգործնախարար Նալբանդյանը եւ թե, նրանց երկրորդելով, ԼՂՀ նախագահի խոսնակ Բաբայանը բավական սրությամբ արծարծեցին, օգտագործելով «Եվրոնեսթի» եւ մյուս հանդիպումների հարթակը, ռուսական զենքի վաճառքի հարցը Ադրբեջանին, պահանջելով վերանայել այդ քաղաքականությունը կամ, առնվազն, վերահսկել այդ զենքերի վաճառքի պայմանները:

Այո՛, Մոսկվայից Բաքու նման վաճառականությունը «ընդամենը բիզնես» չէ, ինչպես լկտի կերպով վերջերս ասել էր ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը Երեւանում, սակայն կարծում եմ, որ «եվրոպական շաբաթը» այն միջավայրը չէր, ուր պետք էր քննադատել Ռուսաստանին: Մեր բարձրաստիճան այրերն անշուշտ ինձնից անհամեմատ լավ գիտեն ռուսական բնավորությունը, որը չի հանդուրժում հրապարակային քննադատություն իր հասցեին, բայց փոխարենը լսող ականջ է խորհրդապահաբար ասված խոսքին:

Պետք է օգտագործել այդ ականջը եւ ոչ թե եվրոպական խոսափողը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.