AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-04-03 18:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1111, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թեեւ ուշացումովՙ ուզում եմ անդրադառնալ հունվարի 29-ին Երեւանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ընդունված Համահայկական հռչակագրի վերաբերյալ արձագանքներին ու կարծիքներին: Ասեմ, որ դրանք ընդհանրապես դրական էին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ու քանի որ անձնապես իմ կարծիքն էլ է դրական (ես այն կոչել էիՙ պատմարժեք), կարծում եմ ավելի օգտակար կլինի անդրադառնալ առարկություններին ու քննադատություններին:

Առաջին առարկությունը, որը հնչեց ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Սփյուռքից, վերաբերում էր Հռչակագիրն ընդունող մարմնի ձեւաչափինՙ ներկայացվածության իմաստով այն թերի է, դրանից դուրս են մնացել հայության, մանավանդՙ սփյուռքահայության տարբեր ուժեր:

Պետք է ասել, որ այս առարկության մեջ ճշմարիտ կետ կա: Սակայն գեթ ներկա պայմաններում դժվար է պատկերացնել հատկապես սփյուռքահայության ամբողջական ներկայացվածության իրականացումը: Օրինակՙ լրագրող Հարութ Սասունյանի եւ ընկերների առաջարկը սփյուռքահայության ընտրովի ներկայացուցչական մարմին ստեղծելու ուղղությամբՙ անգործնական եւ անիրականանալի է: Սակայն քանի որ վերոհիշյալ Պետական հանձնաժողովը հավանաբար գործելու է նաեւ 100-րդ տարելիցից հետոՙ որպես համահայկական մարմին, անհրաժեշտ է մտածել այն ավելի արդյունավետ ու ներկայացուցչական դարձնելու ուղղությամբ: Օրինակՙ արդար չէ, որ պատմական պայմանների բերումով մեր եկեղեցական եւ ոչ մի հարանվանության մաս չկազմող հայերը, ինչպիսիք են համշենահայերի մեծ մասը, զազաներն ու իսլամացված հայերը, նույնպես ներկայացված չլինեն: Ախր ոչ միայն նրանց քանակը, այլեւ բնակության աշխարհագրությունը հայկական հարցի տեսակետից ռազմավարական նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներկայացվածության հարցին, կարծում եմՙ այստեղ նույնպես խնդիր ունենք: Հայաստանյան կողմը համահայկական մարմնում ներկայացված է գերազանցապես պետական մարմիններիՙ ՀՀ նախագահ (որ, բնականաբար, նախագահում է ժողովը), ԱԺ նախագահ, ՍԴ նախագահ, վարչապետ, արտգործերի, սփյուռքի, մշակույթի եւ կրթության նախարարներ ֆորմատով, որոնք ներքաղաքական ներկա հանգամանքների բերումովՙ գրեթե միակուսակցական ներկայություն են ապահովում: Բացառություն են կազմում «Ժառանգություն» կուսակցությունըՙ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի (որի աթոռն, ի դեպ, թափուր էր վերջին նիստում...), ՌԱԿ հայաստանյան կառույցի, ինչպես նաեւ «Փյունիկ» հիմնադրամի անդամակցումը: Այնինչ, կարծում եմ, ավելի համամասն կլիներ գոնե խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մասնակցությունն այդ մարմնում, որքան էլ որ վերապահություններ լինեն, եւ արդարացի՛, ՀՀ Ազգային ժողովում մեր քաղաքացիների իրական ներկայացվածության վերաբերյալ:

Այսուհանդերձ պետք է ընդունել, որ համահայկական պետական մարմնի ներկայիս ձեւաչափը, ներկա պայմաններում ընդունելի է իբրեւ համահայկական գերագույն մարմին, նվիրականացված դեռեւս 90-ական թթ.ի սկզբից ձեւավորված «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանօրինակ ձեւաչափով:

Իսկ ինչ վերաբերում է Հռչակագրի նկատմամբ բովանդակային բնույթի քննադատություններին եւ առարկություններին, որոնց գլխավոր արտահայտիչը դարձան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղի սղության պատճառով կանդրադառնամ առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.