AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 954, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՎՍՏՐԻԱ, ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պահանջն է

Ավստրիական «Դեր շտանդարտը», հղում անելով տեղի կաթոլիկների կայքէջին, ապրիլի 9-ին փոխանցում է, թե Ավստրիայում եկեղեցիների Էկումենիկ խորհրդի վարչությունը նամակով դիմել է Ավստրիայի բարձրաստիճան ղեկավարներինՙ դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին, դաշնային կանցլեր Վերներ Ֆայմաննին, փոխկանցլեր Ռայնհոլդ Միթթերլեհներին, խորհրդարանի նախագահ Դորիս Բուրեսին, արտգործնախարար Սեբաստիան Քուրցինՙ պահանջելով, որ Ավստրիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս օրինակին կհետեւեն նաեւ ուրիշ շատ պետություններ, գրել են վարչության անդամները, որոնց թվում նաեւ Ինսբրուկի եպիսկոպոս Մանֆրեդ Շոյերը եւ ավետարանչական-լութերական եպիսկոպոս Միշայել Բյունքերը: «Ավստրիայի ճանաչումը վաղուց «ուշացած է», ձեւակերպված է նամակում: 20-ից ավելի երկրներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվումՙ ՄԱԿ-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, գրում է «Դեր շտանդարտը»ՙ նշելով, թե եկեղեցականներն այդպիսի քայլը նկատում են նաեւ հնարավոր հաշտեցման նշան: «Հիմա սա, ավելի քան երբեւէ կարող է նշանակություն ունենալ, քանի որ1915-ի ապրիլի 24-ից հետո այսօր Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը պատրաստակամության հստակ նշաններ է ցույց տալիս աղաղակող անիրավություններով լի իրադարձությունները ճանաչելու ու ցավ հայտնելու ուղղությամբ», գրված է նամակում:

Մահկանացուն կնքած իրավապաշտպան, պատգամավոր եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Էրմակորան (Felix Ermacora) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկներից մեկն էր: Ավստրիայում կուսակցական մակարդակով կանաչներն են, որ հետապնդում են ճանաչման հարցը, սակայն մինչ օրս ապարդյուն են նրանց ջանքերը: Պատմաբանները խնդրո առարկան որակում են որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», գրում է ավստրիական լրատունՙ հավելելով, թե Գերմանիան, ինչպես նաեւ Ավստրո-Հունգարիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին, տեղյակ էին կոտորածների ու տեղահանությունների մասին, բայց չկասեցրին դրանք:

«Դեր շտանդարտը» այնուհետ հիշատակում է ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարի առջեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցելիք պատարագի մասինՙ փոխանցելով, թե պաշտոնապես հայտարարված կենտրոնական թեման հայ սրբերից Գրիգոր Նարեկացուն եկեղեցական կոչումՙ «տիեզերեկան ուսուցիչ» շնորհելն է, սակայն «անպաշտոն»ՙ պատարագի ընթացքում հիշելու են Հայոց ցեղասպանության զոհերին: Մեծ հետաքրքրություն կա, թե Հռոմի պապը թուրքական տաբու թեմանՙ 1915-16-ի ցեղասպանության առիթով ինչ կասի իր ելույթում: Ցեղասպանություն բառը կարտասանի, թե ո՞չ, դեռեւս «բաց» է մնում, գրում է ավստրիական լրատունՙ փոխանցելով, որ այդ բառն արտասանելը բխում է Հայ եկեղեցու ցանկությունից: 2006-ին, երբ Հռոմի ներկայիս պապը դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, Թուրքիային հորդորել էր ընդունել «հայոց եւ մարդկության դեմ երբեւէ իրականացրած ոճիրը»: Անկարան բողոքել էր: Երբ պապի պաշտոնում ընտրվելուց 3 ամիս անցՙ 2013-ի հունիսի սկզբին բնորոշել էր որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», Թուրքիան պաշտոնապես բողոք էր հայտնելՙ «բացարձակապես անընդունելի է» ձեւակերպմամբ: Ապրիլի 9-ին հայ կաթոլիկ եպիսկոպոսաց սինոդի առջեւ ելույթ ունենալով Հռոմի պապը խուսափեց «ցեղասպանություն» բառեզրից` օգտագործելով «կոտորած» բառը: Վատիկանի ռադիոհեռուստատեսությունը տեղական ժամանակով 8:55-ին ուղիղ եթեր է հեռարձակելու կիրակնօրյա պատարագը, որը, շեշտենք մեր կողմից, տեղի է ունենալու հայկական ծեսով:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.