AZG Daily #10, 17-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 753, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԳՆԱՃԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԲ ՍԱՀՄԱՆԱԾ ՄԻՋԱԿԱՅՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2015-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Սովորաբար Հայաստանի համար Կենտրոնական բանկի սահմանած նպատակային միջակայքը գտնվում է 4 տոկոս + 1,5 տոկոսի սահմաններում: 2015-ի համար նույնպես այս միջակայքն է կանխատեսված, բայց մարտի տվյալներով գնաճը գերազանցել է այդ միջակայքի վերջին սահմանը: Միաժամանակ, 2014-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,3 տոկոս, իսկ 2015-ի հունվար-մարտին 2014-ի հունվար-մարտի համեմատ` 5,1 տոկոս: Կրկին հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 առավել սպառվող ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան: Օրինակՙ գնաճի ցուցանիշի մեջ ընդգրկված չեն անշարժ գույքի գները:

Պարենային ապրանքների գնանկում փետրվարի համեմատ

Պարենային ապրանքների գնաճը 2015-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է 7,3 տոկոս, 2014-ի դեկտեմբերի համեմատ` 3 տոկոս, իսկ ահա 2015-ի փետրվարի համեմատ արձանագրվել է 0,9 տոկոս գնանկում: Մասնավորապես մարտին փետրվարի համեմատ գնանկումը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի, կենդանական եւ բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, հացամթերքի 4,3-1,3 տոկոս գնանկմամբ: Պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում, 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 4,3-0,1 տոկոս գնանկում, իսկ 3-ում` 0,4-4,1 տոկոս գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գները աճել են, բենզինի ու դիզվառելիքի գները` նվազել

2015-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 5,8 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարի համեմատ գնաճն այստեղ կազմել է 1,2 տոկոս: Վերջինս մեծապես պայմանավորվել է անձնապիտո ապրանքների` 1,2 տոկոս, կահույքի եւ կենցաղային էլեկտրաապրանքներիՙ 1,6 տոկոս, լվացող միջոցներիՙ 2,1 տոկոս, կոշկեղենի` 4 տոկոս, հագուստի եւ գործվածքի 5 տոկոս գնաճով: Գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով, խոհանոցային սպասքինը` 0,7 տոկոսով, շինանյութերինը եւ տեքստիլեղենինը` 0,9 տոկոսով, դեղամիջոցներինը եւ գրենական պիտույքներինըՙ 1 տոկոսով: Միաճամանակ, արձանագրվել է մշակույթի ապրանքների` 1,5 տոկոս, ոսկերչական ապրանքների` 1,2 տոկոս, վառելիքի` 0,5 տոկոս, գորգեղենի 0,1 տոկոս գնանկում, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2015թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3,6 տոկոսով, դիզելային վառելիքինը` 3,5 տոկոսով, 2014-ի մարտի համեմատ` համապատասխանաբար 8,8 տոկոսով եւ 8,2 տոկոսով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 9 տոկոսով եւ 9,2 տոկոսով:

Ծառայությունների սակագները նույնպես աճել են

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015-ի մարտին 2014-ի մարտի համեմատ սակագներն ավելացել են 3,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա փետրվարի նկատմամբ` 0,2 տոկոսով:

Մարտին փետրվարի համեմատ սակագների աճը հիմնականում պայմանավորվել է կրթության համակարգի` 0,4 տոկոս, բուժսպասարկման եւ հանգստի կազմակերպման` 1,2 տոկոս, հանրային սննդի` 1,5 տոկոս, մշակույթի ոլորտի` 2,3 տոկոս, կենցաղային բնույթի 2,7 տոկոս ծառայությունների սակագների աճով: Իրավական ու բանկային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով: Միաժամանակ, գրանցվել է տրանսպորտի եւ կապի ծառայությունների սակագներիՙ համապատասխանաբար 1 տոկոս եւ 0,1 տոկոս նվազում, իսկ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.