AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 942, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՈՒՆ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ` ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Խ.

Կոչ` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը դեռեոս չճանաչողներին եւ երախտագիտություն` ճանաչողներին. կարճ այսպես կարելի բնութագրել ԱԺ հայտարարությունը` Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցի կապակցությամբ, որ քննարկեց երեկ Հայաստանի խորհրդարանը:

Հայտարարությամբ հիմք ընդունելով 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան եւ ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած օրենքը` «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին», ինչպես նաեւ արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի դրույթները, ապա եւ` երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ընդունելու ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին` պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Այս հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի ՀԱԿ-ից, որի ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչպես եւ իր շեֆ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեմ էր պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելուն եւ մի հախուռն ելույթ ունեցավ այդ առթիվ` նշելով, որ ՀԱԿ-ը ձեռնպահ կմնա Ցեղասպանությունը զուտ հայ-թուրքական վեճ ներկայացնող եւ հակապետական հայտարարության քվեարկությունից, քանի որ Թուրքիան պատասխանատու է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ մարդկության առջեւ:

Հայտարսարությունը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը , ով հատկապես նշեց համընդգրկուն Հռչակագրի արժեւորումը հայտարարությամբ, իսկ արդեն իր եզրափակիչ ելույթում խոսեց որպես «Ժառանգության» պատգամավոր` նշելով, որ մեզ զրկել են մեր հայրենիքից, ու մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը:

Հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համար անընդունելի էր այն տեսակետը, թե պահանջատիրությունը միայն սփյուռքի գործն է: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր անվտանգության հիմնասյուն անվանեց: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար նույնպես կարեւոր էր այսպիսի հայտարարության ընդունումը` հատկապես Հայաստանի միջազգային առնչությունների առումով: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոոհրաբյանին անհասկանալի էին հայտարարության դեմ ելույթները (նաեւ Հրանտ Բագրատյանն էր դեմ արտահայտվել հռչակագրին հղումին):

Զուրաբյանին եւ նաեւ պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելուն դեմ Բագրատյանին պատասխանելով` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե 100-րդ տարելիցից հետո նոր փուլ կսկսվի` չորս երկիր քրեականացրել են ցեղասպանության ժխտումը, սա չէր լինի, եթե ճանաչումն արտաքին քաղաքականության մաս չդարձվեր:

Ի դեպ` ԱԺ ղեկավարության մասնակցությամբ երեկ Ազգային ժողովի այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` հուշարձանը ցեղասպանություն վերապրած եւ լավատեսությունը չկորցրած մեր ժողովրդի ուղերձն է ապագային: Տնկվել է նաեւ խորհրդանշական հարյուր ծառ` Տարելիցի կապակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.