AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1027, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՊՈՒՏԻՆԸ ԿԳԱ՞

Հ. Ա.

Օրերս Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուս գործընկեր` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Երեւանում «մոտ օրերս» սպասում են ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ ավելի վաղ` Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվել էին, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահը կլինի Երեւանում, իսկ մայիսի 9-ին ՀՀ նախագահը կմասնակցի Մեծ հաղթանակի մոսկովյան շքերթին: Սակայն, ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին «Ռուսաստանը կմասնակցի բարձր մակարդակով»: Միեւնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրի, Պեսկովը նշել է, որ ապրիլի 24-ին Պուտինի` Երեւան այցելության հարցը «դեռ քննարկվում է»:

Իմիջիայլոց նկատենք, որ չնայած «բարձր մակարդակը» անպայմանորեն նախագահական մակարդակ չէ, բայց ՌԴ նախագահը «հանկարծակի հիվանդանալու» սովորություն ունի, հետեւաբար այդ օրը Երեւանը Պուտինի կողմից կարող է ստանալ ուղերձ, որտեղ, իհարկե, անչափ կկարեւորվի հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.