AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՐՊԱՆԻ ՄԱՍԻՆ

Հ. Ա.

Դժվար է ասել, թե ո՞վ է պետության դեմ գնում. այն քաղաքացի՞ն, որն իր դեմ կայացրած վճիռը բողոքարկում է ՄԻԵԴ-ում, ինչի արդյունքում ՀՀ-ից գանձվում է մի քանի հազար եվրո, թե՞ այն դատավորը, որի կայացրած վճիռը ՄԻԵԴ-ի կողմից փաստորեն ճանաչվում է սխալ, ինչի արդյունքում էլ պետությունը պարտավորվում է նյութապես փոխհատուցել բողոքարկող քաղաքացուն:

Օրերս արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե մտահոգված չէ՞ արդյոք ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած մի շարք վճիռների փաստի առնչությամբ, պատասխանել էր` «Իրավիճակն, անշուշտ, մտահոգիչ է»: Նշենք, որ այդ վճիռների հետեւանքով Հայաստանը պարտավորվում է ՄԻԵԴ դիմած իր քաղաքացիներին, հասկանալի է, պետական բյուջեից վճարել մեծ գումարներ: Միջին հաշվով արդեն իսկ ՀՀ-ն իր քաղաքացիներին վճարել է շուրջ 100 հազար եվրոյի չափ գումար:

Միեւնույն ժամանակ, նախարար Մանուկյանը պատասխանել է մեկ այլ հարց-առաջարկության, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ բոլոր այն դեպքերում, երբ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի ընդդեմ ՀՀ-ի, այդ վճիռներից բխող ֆինանսական մուծումները կատարվեն ոչ թե պետական բյուջեից, այլ փաստորեն սխալ վճիռներ կայացրած դատավորներից: Հովհաննես Մանուկյանը նշել է, որ դա նախադեպը չունեցող բան է, աշխարհի ոչ մի երկրում նման գործելաոճ ընդունված չէ, եւ եթե այն Հայաստանում ընդունվի, ապա «ոչ ոք չի ցանկանա աշխատել դատական համակարգում»:

Ավելի պարզ ասենք. դիցուք ՀՀ-ի որեւէ դատարանում դատավոր, ենթադրենք, Պողոսյանը քննելով քաղաքացի, օրինակ, Ղեւոնդյանի գործը, կայացնում է վճիռ, ըստ որի քաղաքացին մեղավոր է: Համաձայն չլինելով դատարանի վճռի հետ` քաղաքացի Ղեւոնդյանը, սպառելով Հայաստանի տարածքում արդարադատության հասնելու բոլոր հույսերը, դիմում է ՄԻԵԴ, որն էլ վճռում է, որ մեր քաղաքացին մեղավոր չէ, ինչը նշանակում է, որ մեր դատական համակարգը սխալվել է կոնկրետ գործում: ՄԻԵԴ-ը նաեւ պարտավորեցնում է ՀՀ-ին, ենթադրենք, 15 հազար եվրո վճարել քաղաքացի Ղեւոնդյանին, ինչպես ասում ենՙ բարոյական, եւ ոչ միայն, վնաս պատճառելու համար: Հիմա, եթե այդ 15 հազար եվրոն վճարվի ոչ թե ՀՀ բյուջեից, այլ արդեն ներքին կարգավորման օրենքով` տվյալ վճիռն արձակած դատավորի սեփական գրպանից, ապա դա, ըստ նախարար Մանուկյանի, հիմք կհանդիսանա, որպեսզի ոչ ոք ցանկություն չունենա աշխատել ՀՀ դատական համակարգում: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ՀՀ դատական համակարգում աշխատելու ցանկություն են հայտնում, քանի որ վստահ են, որ անգամ իրենց սխալ վճիռների հետեւանքով իրենք նյութական վնասներ չեն կրելու, այլ կերպ ասած` միայն աշխատելու են, եւ չեն կորցնելու:

Այնինչ ՄԻԵԴ-ը, առավելեւս ՀՀ-ն, հո մեղավոր չե՞ն, որ ՀՀ դատական համակարգը սխալ որոշումներ այնքան շատ է կայացնում, որ իրավիճակն անհանգստացնում է անգամ արդարադատության նախարարին: Հետեւաբար, մի՞թե մենք չենք կարող, թեկուզ աննախադեպության գնով, օրենք ընդունել, որը կպարտադրի սխալ վճիռներ արձակած դատավորներին սեփական գրպանից վճարել: Չի բացառվում, որ այդ պարագայում իսկապես ՀՀ դատական համակարգում ոչ թե ոչ ոք, այլ շատերը աշխատելու ցանկություն չունենան, բայց վստահաբար, նրանք, ովքեր կունենան, ամեն ինչ կանեն չսխալվելու համար: Հո չե՞ն կարող մարդիկ ամեն ամիս միջինը 10 հազար եվրո տալ...

Հետեւաբար այդ պարագայում գուցե ՄԻԵԴ դիմելու պատճառներ չունենա՞նք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.