AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 776, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հ. Ա.

Հատկապես վերջերս շատ ենք սիրում խոսել մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին: Ավելինՙ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին, ովքեր իրենց նպաստն են բերում նման հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց այս համատեքստում մենք մոռանում ենք, իսկ ավելի ճիշտՙ ավանդաբար չենք սիրում խոսել պետության դեմ կատարված հանցագործությունների մասին: Օրինակ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը մատնանշում է նման հանցագործություններից մեկը. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը համարվում են հանցագորոծություն եւ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբՙ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Սա նշանակում է, որ կոնկրետ մեր ոստիկանությունը, այս պարագայում նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը, եթե որեւէ մեկին բռնացնի նման հրապարակային կոչեր անելիս` պարտավոր է, շեշտում ենք` պարտավոր է (ոչ թե իրավունք ունի) անմիջապես ձերբակալել եւ պատժել` ըստ ավելի ուշ կայացվելիք դատական վճռի:

Բոլորովին վերջերս մենք ականատեսը եղանք, թե ինչպես ՀՀ քաղաքացիներիցՙ Շանթ Հարությունյանը մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում նստած զինված ընդվզման կոչեր էր անում, ինչի վրա ոստիկանությունը աչք էր փակում` հավանաբար թերագնահատելով: Արդյունքում Հարությունյանն ու իր ընկերները պայթուցիկ շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, նոր միայն Շանթը ձերբակալվեց, ինչը նշանակում է, որ տվյալ պարագայում մեղավորը միայն Հարությունյանը չէր, այլ մեր ոստիկանությունը` ցուցաբերած թերացման համար:

Այդ ժամանակ մենք արդարացիորեն մեղադրեցինք նաեւ մեր ոստիկանությանը, որ օրենքով իրենց տրված պարտավորությունների եւ լիազորութունների շրջանակում իրենք նախօրոք չէին ձերբակալել զինված ընդվզման կոչ անող քաղաքացուն, այդպիսով նպաստել են հանցագործության խորացմանը: Հիմա ոստիկանությունը քաղաքացիների խմբին իրենց հնչեցրած նման կոչերի համար նախօրոք է ձերբակալել, բայց մենք էլի դժգոհ ենք, որովհետեւ կոնրետ այս դեպքը մենք համարում ենք` քաղաքական հետապնդում: Այսինքն, այն որ Ժիրայր Սեֆիլյանն եւ իր ընկերները մեզ բոլորիս ապրիլի 24-ին զինված եւ անկանխատեսելի, հնարավոր է` ողբերգական հետեւանքներ ունեցող հեղափոխության կոչ էին անում, ոչինչ, բայց որ պետության դեմ կատարված փաստացի հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանն եւ իր ընկերները ձերբակալվում են, մենք դժգոհում են, համարելով սա քաղաքական հետապնդում. տեսնես ո՞ր քաղաքական, շեշտում ենք` մաքուր քաղաքական հայացքների համար են ձերբակալվել Սեֆիլյանենք:

Բայց Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունն ունի նաեւ մեկ այլ պատճառ, ոչ իրավական: Բանն այն է, որ այս մարդիկ չեն սիրում խորհուրդ ընդունել, անգամ նրանցից, ովքեր իրենց միայն լավն են ցանկանում եւ իրենցից ոչ պակաս հեղափոխական են: Օրինակ ասվեց նրանցՙ ձեր հեղափոխության համար այլ օր ընտրեք, չլսեցին, ասվեցՙ Հայաստանում ռեժիմին վերջ տալու կոչերով առանց այդ էլ խնդիրերի մեջ խրված Արցախ մի գնացեք, չլսեցին, ասվեցՙ վարկային մուծումները չմարելու անմիտ կոչ մի արեք, չլսեցին, ասվեցՙ Ցեղասպանության 100-ը ամյակ չէ, տարելից է, չլսեցին... Եթե լսեին, գուցե այսօր ձերբակալված չլինեին, իսկ նրանք ձերբակալվել են, որովհետեւ պետության դեմ հանցագործություն են կատարել, այդ պետության ոչ պաշտոնական հերոս լինելով:

Ափսո՜ս...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.