AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 905, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

Հ. Ծ.

Այս խորագրի ներքո միջազգային գիտաժողով է նախատեսվում անցկացնել Ստամբուլի Բիլգի համալսարանում ապրիլի 26-ին, մասնակցությամբ համաշխարհային ճանաչման արժանացած ցեղասպանագետների: Կազմակերպիչներն են «ԴյուրԴե» մարդու իրավունքների թուրքական կազմակերպությունը, «Պրոջեկտ 2015» ուխտագնացության ամերիկահայկական կազմակերպությունը, «Թարիհ Վաքֆի» պատմության հիմնադրամ-հաստատությունը Թուրքիայում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնը եւ Ստամբուլի Բիլգի համալսարանը:

Գիտաժողովը մաս է կազմում Եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ձեռնարկված մեկշաբաթյա հիշատակի միջոցառումների:

Մասնակից գիտնականների թվում են լինելու, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Նորման Նայմարկը, Չեյ Ուինտերը, Դիրք Մոզեսը, Մյուգե Գյոչեկը, Քաթի Կարմայքլը, Քիթ Ուաթենպոն, Ուգյուր Ումիտ Ունգյորը եւ Մեհմետ Պոլատելը:

Քննարկվելու են մասնավորապես Ցեղասպանություն հասկացության, նախապատրաստման, պատմագրության մեջ նրա տեղի եւ մարդկանց հիշողության մեջ նրա դրոշմվելու հարցերը:

«Մոռացության հարյուրամյակը» Թաֆթս համալսարանում

Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանը, հայոց պատմության Տարաքչյան-Ջաֆարյան ամբիոնը, պատմության ֆակուլտետը, նույն համալսարանի հայկական ակումբը եւ հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերությունը (NAASR) Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ հովանավորել են հիշողության մի միջոցառում, որը տեղի է ունենալու համալսարանի «Գոդար» մատուռում, ապրիլի 15-ին: Դրան հետեւելու է ընդունելություն մոտակա «Բալու» դահլիճում:

Միջոցառմանը «Մոռացության հարյուրամյակը: Ժամանակն է լսելու զոհերի ձայները» խորագրով դասախոսությամբ հանդես է գալու Փարիզի Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի (CNRS) կովկասյան բաժնի տնօրենՙ դոկտ. Կլեր Մուրադյանը: Նա ներկայացնելու է 1915-19 թվերին վերապրածների կողմից Մ. Նահանգներում ապրող իրենց ազգականներին ուղարկված անձնական նամակների մի փունջ, առաջին անգամ լայն հասարակությանը լսելի դարձնելով այդ ականատեսների վկայությունները:

Դոկտ. Մուրադյանը բազմաթիվ հոդվածների եւ գրքերի հեղինակ է, կազմակերպել է ցուցահանդեսներ, սեմինարներ եւ գիտաժողովներ, ինչպես նաեւ դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք համալսարաններում: Նա նաեւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական թարգմանչուհին է լինելու Հայաստան կատարած նրա այցելությունների ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.