AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 785, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցների համար կազմակերպում է դասախոսությունների շարքՙ Հայոց ցեղասպանության, հայկական ինքնության, հայության անցած պատմական ճանապարհի եւ զարգացման հեռանկարներին առնչվող թեմաներով:

Թեմաները ներկայացնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալում է հայտնի պատմաբանների, քաղաքագետների եւ վերլուծաբանների:

Ցեղասպանության պատճառների ու հետեւանքների, ինչպես նաեւ դրանց հաղթահարման հնարավորությունների մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հետ զրուցեց հայտնի պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը : Դասախոսության ու դրան հետեւած քննարկման ընթացքում արծարծվեցին նաեւ հայոց էթնիկ հոգեբանության վրա ցեղասպանության թողած ազդեցությանը, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակին ու հեռանկարներին, հայ քաղաքական մտքի անցյալին ու ներկային վերաբերող հարցեր:

1992-1994 թթ. Արմեն Այվազյանն աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցությունում ՀՀ պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա): Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին: 1994-ից զբաղվում է գիտական եւ հասարակական գործունեությամբ: Ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի եւ Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում: Արմեն Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում եւ Սփյուռքի համայնքային կենտրոններում: Նա մի շարք մենագրությունների եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:

Հանդիպման ընթացքում պատմաբան-քաղաքագետը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգային խնդիրների վերաբերյալ իր տեսակետները, խոսել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունների, թուրք-ադրբեջանական գործակցության, դրանց համարժեք քաղաքական գնահատական տալու եւ ազգովին ու պետականորեն դիմագրավելու անհրաժեշտության մասին:

«Ցեղասպանությունը ոչ միայն հայերիՙ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկ էթնոսի, ֆիզիկական բնաջնջումն էր, այլեւ Հայաստանի ոչնչացումը, մի երկրի, որն ուներ անկախ պետականություն վերահաստատելու ժողովրդագրական, գաղափարական, քաղաքական եւ մշակութային բոլոր կարողություններն ու հնարավորությունները: Վերջին հաշվով, հայերի ցեղասպանությունն ուղղված էր Հայաստանի պետության վերականգնման հավանականության դեմ: Ցեղասպանությունն իրականացվեց փուլ առ փուլՙ 1893-1923 թթ. ժամանակահատվածում, հիմնականում բնաջնջման, արտաքսման եւ թուրքացման եղանակներով», - նշել է Արմեն Այվազյանը: «Այդ առումով 1915 թ. խորհրդանշական տարեթիվ է: Ցեղասպանության հետեւանքների հնարավորին չափով նվազեցումը պետք է սկսվի հասարակական եւ ռազմավարական գիտակցության մեջ առկա բացերի վերհանմամբ ու շտկմամբ, ազգային ինքնագիտակցության բարձրացմամբՙ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Այս հարցում առանցքային է պետության դերը, որպես ազգային իղձերի իրականացման հիմնական գործիք», - ավելացրել է Արմեն Այվազյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է իր աշխատակիցների շրջանում համահայկական նշանակության կարեւորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումըՙ ոլորտի մասնագետների հետ հանդիպումների եւ քննարկումների միջոցով: Մենք նախեւառաջ քաղաքացիներ ենք, հասարակության անդամներ, ովքեր անտարբեր չեն պատմության եւ պետականության հիմնախնդիրների հանդեպ, ունենք տարբեր դիրքորոշումներ լսելու եւ սեփական դիրքորոշում ձեւավորելու կարիք: Այս հարցում մենք ակնկալում ենք մեր գիտնականների աջակցությունը, որոնց միջոցով ցանկանում ենք ստանալ պատասխաններՙ մեր անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Ուրախ ենք նաեւ, որ ամեն մի հանդիպումից հետո մեր ընկերության գրադարանը համալրվում է արժեքավոր աշխատություններով», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.