AZG Daily #10, 17-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 670, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2015 թվականը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սկսում է իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համագործակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երիտասարդական նվագախմբի վաղեմի բարեկամն է եւ իր աջակցությամբ մշտապես սատարում է նվագախմբի բոլոր նախաձեռնություններին: Սերտ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական նախագծեր, Հայաստան են հրավիրվել մեծանուն երաժիշտներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ նվագախումբըՙ որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցելու ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլեւ հայկական մշակույթը եւ հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնելու արտասահմանյան բեմերում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է աջակցել մի կոլեկտիվի, որը կազմված է երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներից: Հաճելի է տեսնել այն ոգեւորությունը, նվիրումը եւ բարձր որակ ստանալու ձգտումը, որով աշխատում է նվագախումբը: Անշուշտ, դրանով են պայմանավորված կոլեկտիվի հաջողություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք փորձում ենք հնարավորինս նպաստել, որ այս երիտասարդները հայրենիքում մնալու եւ իրենց մասնագիտական ոլորտում լիարժեք ինքնարտահայտվելու եւ կայանալու հնարավորություն ունենան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ ընդամենը վերջերս Երիտասարդականըՙ որպես պաշտոնական նվագախումբ, արդեն երկրորդ անգամ մասնակցել է Լիբանանում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին, որի շրջանակներում ունեցած համերգներին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ներդրեց դասական երաժշտության համերգների առցանց հեռարձակման մշակույթը, ինչի արդյունքում դասական արվեստին հաղորդակից են դառնում ոչ միայն համերգասրահի հանդիսականներ, այլեւ հազարավոր երաժշտասերներՙ աշխարհի տարբեր վայրերում:

«Արվեստը մշտապես աջակցության կարիք ունի: Բարձրարժեք մշակույթը հանրությանը հասցնելու գործում մենք միշտ զգում ենք մեկենասների կարիքը: Հայաստանում այդ առաքելությունը ստանձնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ռալֆ Յիրիկյանը: Իրենց շնորհակալ գործունեությամբ տարիներ շարունակ նրանք ապահովում են բարձր արժեքների տարածումն ու զարգացումը»,-նշել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.