AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 952, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳՈՒՑԵ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ՄԵ՛Ր ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս ԱՄՆ 50 նահանգներից եւս մեկը` նախագահ Օբամայի ծննդավայր Հավայան կղզիները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն, ենթադրենք, Կալիֆորնիայի, որը «ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների վեհ գործում» իր նպաստը վաղուց է բերել, կղզիների պարագայում ճանաչման փաստը ուշագրավ է այն առումով, որ այնտեղ ամենեւին էլ հայկական մեծ համայնք, «գեթ մեկ հարցով զբաղվող» հայկական լոբբիստական կազմակերպություններ, Հայ դատի զանազան, հաճախ` իրարամերժ գրասենյակներ գոյություն չունեն, իսկ կղզիների վարչական կենտրոն Հոնոլուլուում հազիվ թե հայ գտնենք: Մարդիկ այստեղ երկու խմբի են բաժանվում` տեղացիներ եւ զբոսաշրջիկներ (վերջիններս, հաշվի առնելով կղզիներում բարձր գները եւ թանկ ավիատոմսերը, հիմնականում բարձր խավի ներկայացուցիչներ են): Բայց ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին միավորում է մեկ բան` բիկինին: Դե այնտեղ հազվադեպ կհանդիպես կոստյումով, փակ վերնաշապիկով մարդկանց, կլիման տաք է, օվկիանոսն ամենուր է, զվարճալիքները` եւս: Այսինքն, երբ ասում ենք, որ Հավայան կղզիները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշանակում է, որ մեր ազգային մեծ ողբերգության մասին այլեւս գիտեն եւ այն դատապարտում են, եթե պատկերավոր ասենք` նաեւ «բիկինիով մարդիկ»:

Բնականաբար հարց է առաջանում, ո՞վ է կղզեբնակներին տեղեկացրել, որ նախ աշխարհում հայեր կան, հետո էլ, որ անցյալ դարի սկզբին այդ հայերից մեկ եւ կես միլիոնը ցեղասպանվել են, շատերն էլ բռնի տարհանվել: Միտքը, թե նրանք հեռուստացույցով, կամ համացանցով են տեղեկացել, մեղմ ասածՙ թերի է, քանի որ Հավայան կղզիներում մարդիկ զբաղվելու ավելի հետաքրքրական բաներ ունեն, քան հեռուստացույցը եւ համացանցը: Ուրեմն` ո՞վ:

Նախքան կպատասխանենք այս հարցին, փորձենք պարզել. իսկ մեզ համար կարեւո՞ր է, թե ով է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այն պարագայում, երբ մենք ձգտում ենք, որ ողջ աշխարհը ճանաչի եւ դատապարտի այն: Ենթադրենք, Ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունում Հասարակածային Գվիենան, կամ Արեւելյան Թիմորը, մեզ սա գոհացնո՞ւմ է, թե՞ մեզ համար այս երկրների ճանաչումը պետք չէ, այլ պետք է, որ Ցեղասպանությունը ճանաչեն աշխարհի միայն հայտնի եւ ուժեղ պետությունները: Եթե առաջինը, ապա մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Ցեղասպանության մասին կարող են խոսել բոլորը, ինչպես պիջակով, այնպես էլ բիկինիով մարդիկ, եթե երկրորդը, ուրեմն մենք ամենեւեին էլ չենք ցանկանում, որ Ցեղասպանությունը դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից:

Քանի որ գոնե պետական հայտարարված քաղաքականությունից ելնելով ենթադրելի է, որ մեր նպատակը Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն եւ դատապարտումն է, ուրեմն դառնանք Հավայան կղզիներին: Մենք չենք պնդում, թե կղզեբնակներին Ցեղասպանության մասին տեղեկացրել է Քիմ Քարդաշյանը, բայց մենք պնդում ենք, որ եթե Քիմը հաճախ եւ տարբեր միջավայրերում է խոսում Հայոց ցեղասպանությունից, եւ եթե մենք այդ իրավունքը նրան չենք տվել` ելնելով մեր հայեցիությունից, կամ Քիմի «բարոյական կասկածելի նկարագրից» եւ կամ ամերիկահայ մոդելի բիկինիով լուսանկարների առատությունից, ուրեմն Ցեղասպանության մասին խոսելու, հետեւաբար այն ճանաչելու իրավունքը չպետք է տանք նաեւ Հավայան կղզիների բնակիչներին, որտեղ Քիմ Քարդաշյանն, ի դեպ, բազմահազար երկրպագուներ ունի:

Հավայան կղզիներից շատ հեռու, Բրիտանական Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնն էլ վերջերս հայտարարեց, որ ինքը հանդիսանում է Քիմի հորեղբորորդին` տասներեքերորդ պորտով: Մենք, անշուշտ, միսթըր Քեմերոնի այս ասածին այդքան էլ լուրջ չէինք վերաբերվի, եթե առաջիկայում բրիտանական խորհրդարանում նախանշված չլինեին ընտրություններ, որտեղ վարչապետ Քեմերոնն իր կուսակցությամբ մեծ հույսեր ունի հաղթելու: Հետեւաբար չի բացառվում, որ «Ես Քիմ Քարդաշյանի հորեղբորորդին եմ» հայտարարող Դեւիդ Քեմերոնը այդպիսով խոսում է Բրիտանիայում Քիմի երկրպագուների հետ` ակնկալելով ստանալ նրանց այդքան կարեւոր ձայները: Տրամաբանում ենք, որ Բրիտանիայում Քիմն, ուրեմն, շատ երկրպագունեեւր ունի, քանի որ հակառակ պարագայում Քեմերոնն իր թանկագին ժամանակը մի քանի հազար հոգու վրա չէր վատնի:

Փաստորեն Քեմերոնն օգտագործում է Քիմի ճանաչվածությունը սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ Քիմն ինքն է առաջարկում իր համընդհանուր ճանաչվածությունը մեզ` մեր իսկ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական նպատակներին հասնելու համար: Այնինչ մենք նրան մեղադրում ենք «բարոյական կասկածելի նկարագիր» ունենալու մեջ, մոռանալով, որ եթե Քիմն անբարոյական էլ է, ապա նա մե՛ր անբարոյականն է:

Հ.Գ.- Միայն Twitter սոցցանցում Քիմն ունի 77 մլն հետեւորդ: Սա նշանակում է, որ եթե նույն ցանցում Քիմը գրի` «Ես Երեւանում այցելեցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր», ապա նրա այդ գրառումը րոպեների ընթացքում կկարդա 77 մլն մարդ, որոնցից մեծ մասն, ի դեպ, Քիմին չի սիրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.