AZG Daily #10, 17-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 649, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«World Scientific Publishing» (Համաշխարհային Գիտություն հրատարակչություն) հրատարակչությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Անիզոտրոպ սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսություն» լայնածավալ մենագրության անգլերեն տարբերակը: Գիրքը բաղկացած է 376 էջից, 11 գլխից: Գիրքը նվիրված է ժամանակակից տեխնիկայի, սարքաշինության եւ շինարարության հիմնական կոնստրուկցիաների, սարքերի եւ կառույցների բաղկացուցիչ տարրերի ամրությանը, կայունությանը եւ հուսալիությանը:

Մինչեւ վերջին տասնամյակները այդ խնդիրները լուծվել են վարկածների մեթոդով: Ձողերի ու հեծանների համար ընդունվել է Բեռնուլի-Էյլերի հարթ կտրվածքների վարկածը, սալերի եւ թաղանթների համար` Կիրխհոֆ-Լյավի չդեֆորմացվող նորմալների վարկածը (դասական տեսության վարկածներ): Հայտնի են նաեւ ավելի քիչ սխալի հանգեցնող վարկածներով ճշգրտված տեսությունները (Ռայսներ, Ս.Համբարձումյան, Տիմոշենկո):

Անհրաժեշտություն էր առաջացել ի հայտ բերել բոլոր այդ տեսությունների կիրառելիության շրջակները, ինչպես նաեւ գտնել կիրառությունների համար հույժ կարեւոր խնդիրների այնպիսի դասերի լուծումներ, որոնց համար վերոհիշյալ վարկածները կիրառելի չեն:

Լենսեր Աղալովյանի մենագրությունը նվիրված է այդ հույժ կարեւոր հարցերի ուսումնասիրությանը: Ցույց է տրված, որ դասական եւ ճշգրտված տեսությունները, որոնք դիտարկում են միայն մեկ դասի խնդիրներ, համապատասխանում են ասիմպտոտիկ ներկայացման մեկ-երկու մոտավորություններին: Այնուհանդերձ, այդ տեսություններով ստացվող արդյունքները բավարար են լայն շրջանակի կիրառությունների համար:

Լենսեր Աղալովյանի կողմից մաթեմատիկորեն ապացուցված է, որ դասական ու ճշգրտված տեսությունների վարկածները կիրառելի չեն նոր դասի եզրային խնդիրների լուծման համար: Խնդիրների այդ դասերը հիմնականն են սեյսմակայուն կառույցների հիմքերի եւ հիմնատակերի հաշվարկներում, իսկ դինամիկ խնդիրներում` շերտավոր միջավայրում սեյսմիկ ալիքների տարածման, կառուցվածքների վրա նրանց ազդեցության ուսումնասիրության հարցերում: Նրա կողմից գտնված է դասականից սկզբունքորեն տարբերվող ասիմպտոտիկա, որը թույլ է տվել լուծել այդ դասի խնդիրները: Նշված են այն դեպքերը, երբ հնարավոր է ստանալ մաթեմատիկորեն ճշգրիտ լուծումներ:

Լենսեր Աղալովյանի կողմից մշակված մոտեցումը կարող է հիմք հանդիսանալ նոր տիպի կարեւոր կիրառական խնդիրներ լուծելու համար, մասնավորապես ուսումնասիրել բարակ մարմինների եւ ֆիզիկական բազմաբնույթ դաշտերի փոխազդեցության հույժ կարեւոր հարցերը:

Մենագրության ռուսերեն տարբերակը հրատարակվել է , ..., հրատարակչության կողմից եւ արժանացել մասնագետների ամենաբարձր գնահատականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.