AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 980, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՎԵՐՋԱԿԵՏՙ ՓԱԽԱԾ ՕԼԻԳԱՐԽԻ ԽՃՃՎԱԾ ԳՈՐԾՈՒՄ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ղազախստանցի փախած օլիգարխ Մուխտար Աբլիազովի արտահանձնման գործում կարելի է վերջակետ դնել: Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել Ռուսաստանի Գլխավոր դատախազությունից ստացված հարցումը պարոն Աբլիազովին հանձնելու մասին:

Առաջատար եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում «Եվրոնյուզը», հաղորդեցին Աբլիազովի վերահաս արտահանձնման մասին, իբրեւ թիվ մեկ լուր: Սա արմատական բեկում է եվրոպական հասարակության գիտակցության մեջ եւ լավ նշան հասարակական առողջ ուժերի համար, որպեսզի Հին Աշխարհը չվերածվի «քրեական տարրերի ապաստարանի»:

Պարոն Աբլիազովը, որին գրկաբաց ընդունեցին եվրոպական տանը 2009 թվականին, ենթադրելով, թե նա քաղաքական գործիչ է, որը թաքնվում է ընդդիմախոսների հետապնդումներից, իրականում դուրս եկավ միջազգային հանցագործ խմբավորման ղեկավար: Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինաՙ ահա ոչ լրիվ ցանկն այն երկրների, որոնք տուժել են նրա ֆինանսական մեքենայություններից: Գողացված է, տարբեր հաշվարկներով, 5-ից 10 միլիարդ դոլար:

Պետք է հավուր պատշաճի գնահատել ֆրանսիական արդարադատությունը, որովհետեւ նա, չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին եւ Աբլիազովի անձի ոչ միանշանակությանը, գրավում է դիրք, որը հիմնված է օրենքի եւ գործի անաչառ քննության վրա: Փախած օլիգարխի ճարպկությունը եւ նրա մեղքն ապացուցող նյութերի ծավալը հասան կրիտիկական զանգվածի: Իսկ փախուստի բոլոր փորձերն արգելափակվում էին: Այսպես, ոչ մեկ եւ ոչ էլ երկու անգամ մերժեցին Աբլիազովի խնդրանքները ֆրանսիական բանտից գրավի դիմաց դուրս գալու մասին: Օլիգարխն արդեն ոչ քիչ դասեր է տվել Եվրոպային, այնինչ եվրոպացիները նույն փոցխի վրա երկրորդ անգամ ոտք դնողներից չեն: Մասնավորապես, երբ Լոնդոնի Բարձր դատարանը Աբլիազովին դատապարտեց 22 ամսվա բանտարկության, վերջինս ուղղակի փախավ եւ նրան երկար գտնել չէին կարողանում: Եվ անգլիացիները եկան միանշանակ կարծիքի, որ Աբլիազովը խարդախ է: Այդ փաստն ապացուցված է «ԲՏԱ-Բանկի» հայցով դատական լսումների ընթացքում: Այդ բանկն է ամենաշատը տուժել նրա գործողություններից:

Դրա համար էլ չաղլիկ վերջակետն այս աղմկոտ գործում բարոյական բավարարություն կբերի նաեւ մառախլապատ Ալբիոնին, որը, դա աննախադեպ որոշում է, զրկեց Աբլիազովին քաղաքական վտարանդու կարգավիճակից:

Բայց ավելի կարեւոր է հանձնման մասին որոշումը, որը վկայում է օրենքի գերակայության մասին, առանց որի անհնարին է ժողովրդավարական հասարակության գոյությունը: Աբլիազովի գործն իսկապես կարելի է անվանել բեկումնային նաեւ այն պատճառով, որ առաջներում Եվրոպան երբեք չի հանձնել «փողի քսակներին», եւ հանցագործները նախկին ԽՍՀՄ երկրներից իրենց արտոնյալ էին զգում Հին Աշխարհում:

Ֆրանսիան հակառակն ապացուցեցՙ անկախ հասարակական կարգավիճակից, քսակի հաստությունից եւ քաղաքական համոզմունքներից, օրենքի առաջ բոլորը հավասար են: Եվ սա իրական ժողովրդավարություն է:

Իհարկե, Աբլիազովի նմաններին պատասխանատվության կանչելը միշտ էլ շատ բարդ է: Գողացված փողերն օլիգարխին թույլ են տալիս վարձել լավագույն փաստաբանների, աղմուկ կազմակերպել կերակրված ԶԼՄ-ների միջոցով, ամեն հնարքով ձգձգել դատական գործընթացը: Երեւի դրա համար էլ արդեն վեց տարի է անցել, ինչ այդ մարդը ժամանեց Եվրոպա, իսկ նրա ճակատագիրը վճռվում է միայն հիմա:

Մյուս կողմից դժվար է չնկատել, թե ինչքան է փոխվել Աբլիազովի կարգավիճակն այդ տարիների ընթացքում: Սկզբում Լոնդոնն էր եւ հարուստ քաղաքամերձ դղյակը: Այնուհետեւ դատավարություն եւ փախուստ, իսկ այսօր բանտ եւ նեղլիկ բանտախուց:

Աբլիազովն, իհարկե, շարունակում է մոլագար համառությամբ քաղաքականացնել գործընթացը: Այսօր, երբ արդեն պարզ է, որ ինքը գող է եւ հանցագործ, եւ դա փաստորեն կասկածից վեր է, նա իր պաշտպանության մարտավարության ուրիշ հիմք ընդունեց:

Նախկին բանկիրը պնդում է, որ «ԲՏԱ-Բանկի» ղեկավարի պաշտոնում կատարած հանցագործությունները իրականում ոչ մի հանցագործություն էլ չեն, այլ պետության կողմից ռեյդերային հարձակումից պաշտպանություն:

Երբ Ղազախստանի կառավարությունը որոշում ընդունեց «ԲՏԱ-Բանկը» ազգայնացնելու մասին, որը, իշխանությունների կարծիքով, գտնվում էր սնանկացման եզրին, Աբլիազովը, դրա հետ համաձայն չլինելով, իր որոշմամբ, իր կողմից հսկվող կառույցների միջոցով, գլխավորապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջոցով, Ղազախստանից դուրս բերեց միլիարդավոր դոլարներ:

Իրականում պետությունը որոշեց ազգայնացնել բանկն արդեն այն բանից հետո, երբ Աբլիազովն արդեն գողացել էր փողերը: Համաձայն ֆինանսական հաշվետվության եւ քննության նյութերի, առանցքային «խարդախ սխեմաները» իրականացվել են 2005-ից 2008 թթ. ընթացքում: 2009 թվականին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, այդ ամենը ջրի երես դուրս եկավ: Բանկը հայտնվեց դժվարագույն պայմաններում: Պետությունն այդ իրավիճակում ընդունեց միակ ճիշտ որոշումըՙ վերցնել նրա բոլոր պարտքերն իր վրա: Հակառակ դեպքում դա սպառնում էր երկրի ողջ ֆինանսական համակարգի ապակայունացմամբ:

Չնայած այդ ամենին, բանկի ռեյդերային զավթման թեման աշխուժորեն արծարծվում է օլիգարխի կողմնակիցների դատողություններում: Եթե նախկինում նրանք ընդհանրապես մերժում էին Աբլիազովի հափշտակության մեղադրանքը, ապա այսօր մեղեդին այլ էՙ փրկում էր սեփական բանկը:

Ի՞նչ է դա տալիս անձամբ Աբլիազովին: Ամեն ինչ պարզ է. եթե գործում կա քաղաքական դրդապատճառ, ապա դա կարող է կասեցնել արտահանձնման գործընթացը: Եթե Ֆրանսիան նրան կհանձնի Ռուսաստանին կամ Ուկրաինային, ապա նա, իբր, ավտոմատ կերպով կհայտնվի Ղազախստանում:

Այնինչ ոչ մեկը չփորձեց էլ հարցը դիտարկել մյուս կողմից: Պե՞տք է արդյոք Ղազախստանին Աբլիազովը: Ահա պատկերացրեք, թե նա եկել է հայրենիք, նրան բանտ են նստեցրել: Եվ դրան կհաջորդեն անվերջ սկանդալները, իրավապաշտպանների աղմուկը, թե «Աբլիազովին սպառնում են», «Աբլիազովին փտած սիսեռ են կերակրել, ուզում են թունավորել»: Էլ չասած այն մասին, որ գլխից եթե մի մազ ընկնի, իշխանությունները ստիպված կլինեն հատուկ հաշվառել նրա գլխի ոչ թանձր մազածածկույթի ամեն մի մազը:

Այնպես որ Ղազախստանին Աբլիազովը պետք չէ: Պետք է այլ բանՙ վաստակած պատիժ եւ բոլոր գողացված միջոցների վերադարձ: Եվ ֆրանսիական ֆեմիդայի հերթական որոշումը մոտեցնում է այդ իրադարձությունը:

Ֆրանսիայում «ԲՏԱ-Բանկի» իրավաբանական խորհրդատու Անտոնին Լեւիի կարծիքով ֆրանսիական դատական մարմինների հետեւողական որոշումները եւ Աբլիազովի վերաբերյալ որոշումը ընդգծում են արտահանձնման մասին հարցումների օրինականությունը: Կասկած չկա, Աբլիազովը բախվել է ֆրանսիական իրավական համակարգում արդար լսումներին, որոնք կսահմանափակեն նրա փորձերը խույս տալու արդարադատությունից հետագա իրավաբանական զորաշարժերի միջոցով»:

Ինչպես երեւում է, գաղափարախոսական եւ իրավաբանական ճակատում Աբլիազովը ջախջախիչ պարտություն կրեց: Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը մերժեց նրա բողոքը Լիոնի Վերաքննիչ դատարանի որոշումների անօրինականության մասին: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին դատարանը որոշում էր ընդունել Ռուսաստանի Գլխավոր դատախազությունից ստացվածՙ Աբլիազովին հանձնելու մասին հարցապնդումը բավարարելու վերաբերյալ: Ավելի վաղ նույնանման որոշում էր ընդունել Էկո-ան-Պրովանսի դատարանը, սակայն պրոցեսուալ խախտումների պատճառով (որոնք ձեւական էին եւ որեւէ կերպ չէին ազդում դատական գործընթացի վրա) Վճռաբեկ դատարանը արտահանձնման գործն ուղարկեց նոր քննարկման այլ տարածաշրջանի դատարան:

Այսօր, ինչպես իրավամբ նկատում են փորձագետները, Աբլիազովին զորաշարժի համար տարածություն չի մնացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.