AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1951, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՌԵՐԵՍՎԵ՞Ր ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

13.04 - Հռոմի պապի ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի քաղաքական երանգներին նույն օրն անդրադարձան գերմանական էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցները, ինչպես նաեւ ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Նույն օրը լրատվական հոսքը գլխավորեց Հռոմից ARD-ի մեկնաբանի բնութագրումըՙ « Հռոմի պապը հայերի սպանություններն անվանեց ցեղասպանություն»։ Գերմանական բոլոր լրատվամիջոցները գլխագրերում շեշտելով ցեղասպանություն բնորոշումը, անդրադարձան նաեւ Թուրքիայի ղեկավարության հակազդեցությանըՙ մեջբերելով Դավութօղլուի, Էրդողանի խոսքերը։ Գերմանական հեռուստատեսությանՙ ZDF-ի առավոտյան եթերում մամուլի տեսություն բաժնում անդրադառնալով Պապի հստակ բնորոշմանը «Շպիգելի» մեկնաբանն ասաց, թե կաթոլիկ քահանայապետն արձանագրել է այն, ինչ իրականում եղել է, եւ խոսքն ուղղելով իր երկրի կառավարությանը նկատել տվեցՙ ինչը Գերմանիայի Դաշնային կառավարությունը մինչ օրս վարանում է անել։ «Ֆրանցիսկոս պապը հայոց տեղահանություններն ու կոտորածներն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ՙ նույն շարքին դասելով Հոլոքոստն ու Ուկրաինայում Ստալինի ոճրագործությունը», գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»ՙ Հայոց ցեղասպանության առնչությամբ կաթոլիկ քահանայապետի խոսքին ուղղված Թուրքիայի հակազդեցությունը «կոշտ» որակելով։ Թերթն անդրադառնում է նաեւ ռուսական լրատվամիջոցների վերաբերմունքին, որ ուշադրության կենտրոնում են պահել Հռոմի պապի ՙ ստալինիզմը Հայոց ցեղասպանության եւ նացիոնալսոցիալիզմի հետ նույն շարքում դասակարգելը։ Ռուսաստանի կառավարությունը տարիներ ի վեր ջանում է Ստալինի ոճրագործություններն հարաբերականացնելու ուղղությամբ, գրում է «ՖԱՑ»-ը։

Պապն իրավացի էՙ հայերի դեմ կատարվածն այլ բառով արդար չէ բնութագրել, գրում է նույն թերթում մեկ ուրիշ հեղինակՙ քաղաքական բաժնի խմբագիր Ռայնհարդ Ֆեզերըՙ նորից շեշտադրելով, թե Հռոմի պապը 20-րդ դարի 3 ցեղասպանությունները նույն շարքին դասեց։

Մինչ օրս Արեւելյան Եվրոպայում կրքեր է բորբոքում մի կողմիցՙ Ռուսաստանում Ստալինի հերոսացման եւ մյուս կողմիցՙ նրա ոճրագործության մասին տեսակետների բախումը։ Գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» քաղաքական բաժնի խմբագիրն ապրիլի 12-ին իր մեկնաբանության մեջ Ֆրանցիսկոս պապիՙ « այնտեղ , ուր հիշողություն չկա, Չարը վերքը «բաց» է պահում» խոսքերը մեջբերելով նշում է, թե «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ցույց են տալիս կաթոլիկ եկեղեցու առաջնորդի իրավացիությունը. Հայոց դեմ գործած ոճիրից 100 տարի հետո բնականոն հարաբերությունների հաստատման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայիՙ ցեղասպանության ճանաչումն էՙ առանց սահմանափակման։ Այնինչ Թուրքիայի կառավարությանՙ պապի խոսքերի առիթով ցույց տված արձագանքն «ամոթալի» է, գրում է հեղինակը։ Քաղաքական մեկնաբանը ուշադրությունը բեւեռում է Հռոմի պապի մատնանշած 20-րդ դարի մյուս մեծ աղետինՙ ստալինիզմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջնորդի հերոսականացումը Ռուսաստանում եւ դրանով նրա գործած հրեշավոր ոճրի հարաբերականացումը ռուսական ղեկավարության կողմից, լարվածության պատճառ է դառնում Արեւելյան Եվրոպայում։ Ռուսաստանն, ինքն իրեն ոճրագործի հետ է նույնացնումՙ նոր հուշարձաններ կառուցելու ցանկությամբ, որի խղճին ծանրացել են նաեւ միլիոնավոր ռուս զոհերը։ Այն, որ հաշտեցման ուղին կարող է հիշողությունը լինել, ցույց է տալիս Գերմանիայի հարաբերությունն ինչպես Իսրայելի, այնպես էլ մյուս հարեւան երկրների հետ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ահավոր տանջվել են գերմանական տիրապետության տակ։ Հաշտեցման ուղին հեշտ չի եղել, նացիոնալսոցիալիզմի ոճրի պատճառած շատ վերքեր չեն կարող դարմանվել այնքան ժամանակ, քանի դեռ զոհերն ու նրանց ժառանգներն ապրում են։ Պարզ չէ նաեւ, թե Գերմանիան առանց արտաքին ճնշման կառերեսվեր իր պատմությանը, ինչպես նախորդ տասնամյակներին վարվեց, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» քաղաքական մեկնաբանըՙ ամրապնդելով շատերիս այն համոզումը, թե Գերմանիայի կառավարությունը, ելնելով սեփական փորձառությունից, ապրիլի 24-ին ընդառաջ, պարտավոր է կոչ ուղղել Թուրքիայինՙ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, միաժամանակ հանդես գալով ինքնախոստովանությամբ։ Իսկ ապրիլի 21-ին կայանալիք քննարկմանը Բունդեսթագի պատգամավորները, հուսանք, կօգտվեն իրենց տրված պատմական առիթը ճիշտ օգտագործելու հնարավորությունիցՙ բանաձեւի վերնագրում «ցեղասպանություն» բառն ամրագրելու քաղաքական կամքը Հռոմի պապն արդեն փոխանցել է։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.