AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 722, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԲԵՌԼԻՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

14 ապրիլի. - Հենց այս վերնագիրն է ընտրել գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» առցանց տարբերակըՙ անդրադառնալով ապրիլի 14-ին ժամը 11-ին Բեռլինում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հրավիրած մամլո ասուլիսին։ Հոդվածագիրը նշում է, թե ԳԿԽ պահանջում է Դաշնային կառավարությունից եւ Բունդեսթագից ճանաչել հայոց դեմ գործված ոճիրը «ցեղասպանություն» բառեզրով եւ հիշատակում Հռոմի պապի վերջին հայտարարությունը, այն էՙ հայոց դեմ իրականացված ոճիրը ապրիլի 12-ին կաթոլիկ քահանայապետն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» բնորոշմամբ։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Մադլեն Վարդյանը դաշնային կառավարությանը մեղադրել է սեփական պատասխանատվության հանդեպ հստակ դիրքորոշում չունենալու հարցում, իսկ Բոխումի համալսարանի պատմաբան Միհրան Դաբաղը նշել է, թե Դաշնային կառավարության կեցվածքը քիչ է տարբերվում 1915-ի գերմանական ռայխի կեցվածքից, քանի որ ժամանակին նա գիտեր ցեղասպանության մասին, բայց հստակ չէր անվանում այն։

Գերմանական լրատուն հիշեցնում է, թե դաշնային կառավարությունը պաշտոնապես շրջանառում է «տեղահանություն եւ կոտորած» ձեւը։ Նաեւ իրազեկում է, թե Բունդեսթագը ապրիլի 24-ին հիշելու է հայերի հանդեպ գործված ոճիրի 100-ամյա տարելիցը եւ նշում, թե ի տարբերություն Ձախերի եւ Կանաչների ներկայացրած տարբերակի, սոցիալ-դեմոկրատների եւ քրիստոնյադեմոկրատական-քրիստոնյասոցիալիստական միության ներկայացրած բանաձեւի տարբերակ-առաջարկը վերնագրված է «100 տարի առաջ հայերի տեղահանությունների ու կոտորածների հիշատակում» ձեւով, խմբակցությունների ղեկավարների պահանջով «ցեղասպանություն» բառեզրը ջնջվել է եւ դուրս մղվել նախնական տարբերակի վերնագրից, եւ այն ի հայտ է գալիս միայն հիմնավորման մեջ։

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» ապրիլի 14-ի առցանց տարբերակը ծանուցում է նաեւ, որ ապրիլի 23-ին ի հիշատակ հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանության 100 -ամյա տարելիցի պատարագ է մատուցվելու Բեռլինի մայր տաճարում, իսկ ավարտին նախատեսված է ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուքի ելույթը։ Լրատուն հիշեցնում է, թե Գերմանիայի մեղսակցության մասին գերմանական Բունդեսթագն 2005-ի իր բանաձեւում արդեն ամրագրել է։

Այնուհետ հոդվածագիրը ներկայացնում է Միհրան Դաբաղի այն միտքը, թե ցեղասպանության հարցը հայ ժողովրդի ինքնությանն է վերաբերում։ Հայն իր պատմությունը սահմանում է «ոճիրից առաջ եւ հետո» ժամանակագրությամբ։ Վարդյանը շեշտել է, թե Գերմանիայի ճանաչումը ահռելի ազդեցություն կունենա Թուրքիայի վրաՙ ամրապնդելով քաղաքացիական հասարակությանը։ «Դաշնային կառավարության միակ հոգսը Թուրքիայի հետ քաղաքական հաղորդակցության խաթարումը կլինի». Գերմանիայի վերապահ կեցվածքն այսպես է բացատրել Միհրան Դաբաղը։

Ասուլիսին հնչած ԳԿԽ տեսակետներից զատ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» ներկայացրել է Գերմանիայում արամեական համայնքի ատենապետ Դանիել Դեմիրի տեսակետն օսմանյան կայսրությունում իր ժողովրդի բնաջնջման վերաբերյալ ՙ ժամանակին 600 000-ից մոտավորապես երկու երրորդը սպանվել կամ տեղահանվել է։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.