AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 722, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԳԴՀ ԴԵՍՊԱՆՆ Է, ՈՐ ՆԵՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՅՈՑ ԶՈՀԵՐԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՂ ՊԱՏԱՐԱԳԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

15 ապրիլ. - Ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին Սուրբ աթոռում Գերմանիայի դեսպան Աննետե Շավանի բացակայությունն աննկատ չի անցել։ Նրա հասցեին քննադատություն է հնչեցրել դյուսելդորֆցի պատմաբան,վերջերս Վատիկանի արխիվների Հայոց ցեղասպանության վավերագրերի հրատարկության հեղինակ Միշայել Հեզեմաննըՙ կաթոլիկների լրատվական KNA գործակալությանը տված հարցազրույցումՙ շեշտելով օրվա պատմական եւ կարեւոր լինելը։ Դեսպանի բացակայությունը մեկնաբանել են Շավանիՙ այդ օրը Իտալիայում չլինելու պատճառաբանությամբ։ Հեզեմաննի դիտարկմամբՙ սա Դաշնային կառավարության Հայոց ցեղասպանության հանդեպ որդեգրած հեգնական քաղաքականության օրինակ է։ Դեսպանի փոխարեն Սուրբ Գրիգոր Նարեկացուն «տիեզերական ուսուցիչ» տիտղոս շնորհելու տոնական ծեսին ներկա է եղել փոխդեսպանը, հայտնել են Սուրբ աթոռում ԳԴՀ դեսպանությունից։ Հեզեմաննը ցավ է հայտնել, որ Շավանի բացակայությունն առավել ընդգծվում է Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի ունեցած դերակատարման առումով, որ ժամանակին ջանում էր փաստն ամեն կերպ կոծկել։

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Շավանը ԳԴՀ կրթության, գիտության նախարարն էր եւ պաշտոնանկ եղավՙ գրագողության պատճառով, այնուհետ նշանակվեց Սուրբ աթոռում ԳԴՀ դեսպան։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.