AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015



Գերմանիայից հաղորդում է «Ազգ»ի հատուկ թղթակիցը

Տեղադրվել է` 2015-04-15 22:08:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 680, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈԽԱՐԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ԴԵՍՊԱՆ ԿՐԱՈՒԹԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

15 ապրիլի - Ավստրիայի նախագահ Ֆիշերը Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցի օրը Հայաստան չի գնալու, ապրիլի 15-ին հաղորդում է ավստրիական առցանց «Դի փրեսսեն»ՙ հղում անելով APA գործակալությանը։ Երեւանում Ավստրիան կներկայացնի դեսպան Ալոիս Կրաութը (Alois Kraut),նրան կընկերակցի պառլամենտական Հաննես Վենինգերը։ Ապրիլ 24-յան միջոցառումներին Երեւանում մասնակցելու հրավերը Ավստրիայի նախագահը մերժել էՙ զբաղված «ժամանակացույցից» ելնելով։ Լրատուն ներկայացնում է, որ Երեւան են այցելելու Վլադիմիր Պուտինը, ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հունաստանի , Կիպրոսի, Սերբիայի նախագահներըՙ հղում անելով Վիեննայում ՀՀ դեսպանության տրամադրած տեղեկատվությանը։

Այն հարցին, թե Հայաստանը հիասթափված չէ՞, որ 2012- ին Ծիծեռնակաբերդի հուշավայրում հարգանքի տուրք մատուցած Ֆիշերը Հայաստան չի գնալու, ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը պատասխանել է. «Ամեն տարի հիշատակի միջոցառումներ կան, այս տարի 100-ամյակի առիթով դրանք ավելի առանաձնահատուկ բնույթի են։ Բնականաբար ակնկալում ենք, որ մյուս երկրները Ցեղասպանության հիշատակը արժեւորեն»։ ՀՀ դեսպանն այնուհետ ընդգծել է, թե Ավստրիայի քաղաքականությանը չեն միջամտում, հարգում են այդ երկրի լավ հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ըմբռնում, որ երկրում բնակվում են թուրքական ծագմամբ բազմաթիվ քաղաքացիներ, բայց նաեւ ցանկանում են, որ Ավստրիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս ճանաչումը շատ կարեւոր է նաեւ թուրքական ժխտողականության տեսակետից, նշել է դեսպան Կիրակոսյանը։ Նա շեշտել է, թե ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին իհարկե Թուրքիայից են ակնկալում ՙ դա կփոխի ամեն ինչ։ Կբացվի 1993-ից Հայաստանի հետ փակ սահմանը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, տարբեր հարթություններում համագործակցություն կսկսվիՙ հաշտեցման ուղղորդումով։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.