AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ-3

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շարունակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագրի շուրջ արձագանքներին իմ անդրադարձումները, ներկա հոդվածում, որը շարքի 3-րդն է եւ վերջինը, ուզում եմ անդրադառնալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ուղերձի 13-րդ կետին, որն իմ կարծիքով ամենավտանգավոր միտքն է արտահայտում ընդունելի եւ անընդունելի առաջարկների այդ նախագծում:

13-րդ կետը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման խնդիրներիՙ թեկուզ «որոշակի առումով» փոխկապակցվածության տեր-պետրոսյանական պնդմանը: Առաջին նախագահը ՀՀ ներկայիս նախագահին առաջարկում է Թուրքիային պատրաստակամություն հայտնել «Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաեւ այդ հակամարտությունը» որոշակի պայմաններով: Չեմ վիճարկում այդ պայմանները բացի մեկիցՙ «երկրամասում խաղաղապահ ուժերի տեղակայման» մտքից, որը վերջին շրջանում քանիցս է արծարծվելՙ իմ տպավորությամբ դեռեւս առանց խորաչափելու այդպիսի ուժերի տեղակայման դրական ու մանավանդ բացասական հետեւանքները մեզ համար: Սակայն վիճարկելի, ավելինՙ վճռականորեն մերժելի եմ համարում այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթում Ղարաբաղյան հարցը ներառելու Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ կարելի է ասել սայթաքումը: Այդ առաջարկը հղի է վտանգավոր բազմաթիվ հետեւանքներով, որոնցից մի քանիսի արագ թվարկումը մեզ կտա հետեւյալ պատկերը.

ա - Ջնջում կամ, առնվազն, փոփոխում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական ձեւաչափի, հարցի կարգավորումը դուրս բերելով մեծազդեցիկ 3 երկրների նեղ շրջանակից, այնտեղ ավելացնելով մեկինՙ Թուրքիային, որը բնավ ու երբեք չի թաքցրել իր համաթուրքական նկրտումները:

բ - Կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավմամբ, մեր հարեւան Իրանին եւս ընդգրկելու պարտավորվածություն կընկնի մեր վրա, ինչը մեր ուժերից վեր լինելով հանդերձ, արդեն իսկ բարդ մեր տարածաշրջանում իրավիճակը առավել խճճելու սպառնալիքն ունի իր մեջ:

գ - Սահմանի վերաբացումը եւ դիվհարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հարցում հայկական կողմի միակողմանի զիջումներով պայմանավորող Անկարային այդպիսով կտրվի հօգուտ «կրտսեր եղբոր» իր պահանջներն ու պայմանները սաստկացնելու հնարավորություն:

Այլ խոսքով, նախագծի 13-րդ կետը Ղարաբաղյան խնդրիՙ պատուհանից ներս խցկվելու ցանկությամբ տառապող Թուրքիային կտա լայն բացված դռնից մուտք գործելու հնարավորությունՙ դրա բոլոր տեսանելի եւ անտեսանելի հեռանկարնեով:

***

Խոստացել էի նաեւ անդրադառնալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկներին երկրորդած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտնի անդրադարձին, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների եւ Համահայկական հռչակագրի միջեւ առկա մի հակասության մատնանշմանը, որը վերաբերում է տարածքային պահանջատիրությանը, բայց դրա մասին առիթ կլինի առավել հանգամանորեն խոսել հետագայումՙ նկատի ունենալով անհրաժեշտաբար մինչեւ Կարսի եւ այլ պայմանագրերի անդրադառնալու անհրաժեշտ, բայց տարողունակ պարագան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.