AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



ԼԻԲԱՆԱՆ

Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1076, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ

Պատրաստեց` Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԸ

45 տարի առաջ, 1970 թ. հուլիսի 1-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել ուշագրավ մի դատավարություն տեղի հայկական մամուլի դեմ, որի մասին հետագա պատմագիրները, որքան որ մեզ հայտնի է, ոչինչ չեն հիշատակել: Դատական գործը հարուցվել է Թուրքիայի կառավարության դրդմամբՙ ընդդդեմ ՌԱԿ «Զարթօնք» եւ ՀՅԴ «Ազդակ» պաշտոնաթերթերիՙ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» ամբաստանությամբ:

Դատական գործի հակիրճ նախապատմությունը հետեւյալն է. Լիբանանում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է հղել վերոհիշյալ թերթերի հրապարակած նյութերի վերաբերյալ Լիբանանի արտգործնախարարությանը: Վերջինս, առանց կշռադատելու իր արարքըՙ այդ կապակցությամբ հարցում է արել արդարադատության նախարարությանըՙ պահանջելով քննություն անցկացնել: Վերջինս, իր հերթին առանց հաշիվ տալու իրեն (ըստ որոշ մեկնաբանություններիՙ ներլիբանանյան որոշ հոսանքների մեղսակցությամբ) մամուլի դատական ատյան է կազմելՙ «Զարթօնք» եւ «Ազդակ» թերթերին պատասխանատվության կանչելու նպատակով: Նախադատական գործընթացները տեւել են ավելի քան 2 ամիս, որի ընթացքում լիբանանահայությունըՙ իր ողջ մամուլով (այդ տարիներին Լիբանանում հայկական զանգվածային լրատվամիջոցների թիվը հասնում էր 35-ի, այդ թվումՙ հայերեն 4 եւ ֆրանսերեն 1 օրաթերթ), կուսակցություններով ու հարանվանություններով հանդես է բերել օրինակելի, այդ թվականների համար կարելի է ասելՙ բացառիկ միասնականություն, գործի լծելով նաեւ Լիբանանի արաբական շրջանակներին: Դատապաշտպանի գործը վստահվել է նշանավոր փաստաբան, Լիբանանի խորհրդարանի հեղինակավոր անդամներից Մոհսեն Սլիմին, որ նախքան դատավարությունը բազմաթիվ հայտարարություններով հանդես է եկել հայկական եւ արաբական մամուլում եւ հռետորական իր փայլուն ձիրքով ապացուցել, որ հայության դեմ եղած դատը Լիբանանի դեմ ոտնձգություն է, որ թուրքական իշխանությունները կարող էին դիմել Լիբանանի մամլո սիդիկատինՙ փոխանակ արտգործնախարարության, որ թուրքական իշխանությունները հայ ժողովրդի դեմ իրենց առանձնահատուկ քաղաքականությունը այժմ էլ ուզում են կիրառել Լիբանանի դեմՙ դատական եղանակով: Ավելինՙ նա ապացուցել է, որ Լիբանանի արտգործնախաարությանը հղված թուրքական նոտան ոչ այլ ինչ է, քանՙ միջամտություն երկրի ներքին գործերինՙ մամուլի ազատությունները սահմանափակելու նպատակով: «Հայ ժողովրդի դատը համայն մարդկության դատն է», ասել է Մոհսեն Սլիմը:

Այլ խոսքով, լիբանանյան լրատվական ու քաղաքական շրջանակներում նախադատական ժամանակամիջոցն այնքան բուռն է եղել, ինչպես փաստում է իմ ձեռքի տակ եղած «Երիտասարդ հայ» շաբաթաթերթի այդ օրերի հավաքածոն, որ բուն դատական գործը տեւել է շատ կարճՙ գլխավոր դատախազը հենց դատարանի դահլիճում, որը շրջապատված է եղել մի քանի հազար հայերով ու համակիրներով, հետ է վերցրել իր բողոքագիր-մեղադրականը:

Գլխավոր դատախազ էմիլ Ժաաժան խնդրո առարկա հոդվածների արաբերեն թարգմանությունը դատարանին ներկայացնելուց հետո ասել է. «Տրված լինելով, որ (այդ հոդվածների) բովանդակությունը չի համապատասխանում մամուլի մասին օրենքի 62-րդ հոդվածի տրամադրությանց եւ անկարելի է դարձնում նշյալ հոդվածի կիրառումը ներկա պարագայում, պահանջում ենք դադարեցնել բոլոր հետապնդումները «Զարթօնք» եւ «Ազդակ» թերթերի դեմ»:

Ավելացնենք նաեւ, որ թուրքական իշխանությունների զայրույթը ունեցել է նաեւ մեկ այլ պատճառ. նույն թվականի մարտի վերջերին Բեյրութի Ամերիկյան համալսարանի հայ ուսանողները, թվով ավելի քան 400 հոգի, բողոքի ցույց են կազմակերպած եղել համալսարանի կամպուսում ընդդեմ «Թուրքական շաբաթ» կազմակերպելու նույն համալսարանի տնօրենության որոշման:

Ցույցը հասել է իր նպատակին, միջոցառումը ջնջվել է:

Նկար 1. Հայ ուսանողների ցույցը Ամերիկյան համալսարանում

Նկար 2. Դատարանի հարակից փողոցում

Նկար 3. Հազարավոր հայեր սպասում են դատարանի վճռին

Նկար 4. Դատապաշտպանը` Մոհսեն Սլիմ

Նկար 5. «Ջումհուրիեթ». «Հայերը չթողեցին բացել «Թուրքական շաբաթը»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.