AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1048, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՆՈՐ ԳԻՐՔՙ «ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ»

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներն այս տարի անսպառ են: Եվ ահա եւս մի նախաձեռնություն. օրերս տեղի ունեցավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը Գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Նշեմ, որ գրքի հեղինակը Հայկ Բեջանյանն է, որը նշեց, որ այն գրելիս օգտվել է բազմաթիվ պատմական աղբյուրներից, որոնց հիման վրա հանրագումարի են բերվել հայ ժողովրդի կրած նյութական կորուստները. «Այդ ամբողջական վիճակագրական ցուցանիշի հիման վրա իրականացվել է տնտեսամաթեմատիկական հաշվարկ, որն արտացոլում է կորուստները մերօրյա համարժեքով: Ըստ այդմ Հայ ժողովրդի նյութական կորուստները 1919թ. դրությամբ կազմում են 19 միլիարդ ֆրանկ, որի այսօրվա համարժեքն ավելի քան 46 միլիարդ ԱՄՆ դոլար է»:

Հայկ Բեջանյանը նկատում է նաեւ, որ անգնահատելին մարդկային կորուստներն են, եւ կատարված տնտեսագիտական հաշվարկները չեն հավակնում դառնալ այն միլիոնավոր մարդկանց անունների հաշվարկ, որոնք կապրեին ու կարարեին Ցեղասպանությունը չլինելու դեպքում:

Նշենք, որ «Հատուցման գինը» գիրքը լույս է ընծայվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.