Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՍՏԱԿ ՃԱՆԱՉՈՒՄ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Գերմանահայության պահանջը Բունդեսթագից

Ապրիլի 21-ին գերմանական «Բայրիշե ռունդֆունկը» մեկ ժամանոց ուղիղ եթերը տրամադրել էր Հայոց ցեղասպանության թեման, ավելի ստույգՙ դրա վերաբերյալ Բունդեսթագում ընդունելիք բանաձեւի մասին իրազեկմանը։ Եթերի հյուրն էին Պոդստամի համալսարանից պատմաբան Փշիխհոլցը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Մադլեն Վարդյանը, Բունդեսթագի սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյութցենիհը։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխնախագահը հստակեցրեց հայության ակնկալիքներըՙ ուզում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում, ոչ թե հարաբերականացում, քանի որ բանաձեւի տեքստում ընդգծվում է, թե Գերմանիան չի մոռանում Հոլոքոստի եզակիությունը, սրանովՙ Հայոց ցեղասպանությունը դառնում է իբրեւ 20-րդ դարում պատմության մեջ պատահած մի օրինակ, երկրորդային դեր ստանում, որ անընդունելի է։ Հոլոքոստի հիշատակումը գործիք են դարձնումՙ Հայոց ցեղասպանությանը երկրորդային դեր «շնորհելով», դժգոհեց Վարդյանը։ Նրա գնահատականի հետ, թե այսպիսով Հայոց ցեղասպանությունը հարաբերականացվում է, համաձայնեց գերմանացի պատմաբան Փշիխհոլցը։ Շատ ցավալի կլիներ, որ Դաշնային նախագահ Գաուքըՙ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ունենալիք ելույթում նահանջեր Հռոմի պապի սահմանած ցեղասպանություն բառեզրից, հաշվի առնելով նրաՙ եկեղեցական գործչի կենսագրությունը, մանավանդ որ հիշատակի հոգեհանգստյան կազմակերպիչներներից մեկը ավետարանական եկեղեցին է, որի հոգեւոր սպասավորը եղել է Գաուքը, դիպուկ նկատել տվեց Վարդյանը։ Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը ակտիվացավ Բունդեսթագի 2005-ի բանաձեւից հետո, թեպետ այն հայերիս համար ոչ բավարար վավերաթուղթ է, կարծիք հայտնեց ԳԿԽ փոխատենապետը եւ շարունակեցՙ Թուրքիայում այն ժամանակ է քաղաքացիական հասարակությունն ակտիվանում, երբ դրսից ճնշում է լինում, իսկ նրանց հայացքը միշտ ուղղված է Գերմանիային։ Այնուհետ ուղիղ եթերի հյուր եղավ Բունդեսթագի կոալիցիայի պատգամավորը, որ չհամաձայնեց Վարդյան եւ Փշիխհոլցի «հարաբերականացում» բնորոշմանը։ Կան նաեւ հայկական այլ տեսակետներ, ասաց սոցիալ դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Մյութցենիհը, որ ուրիշ բան են ասումՙ հայ համայնքից, Հայաստանից, մեր միջազգային կապերի միջոցով էլ տեղյակ ենք, որ երբ խոսքը Հայոց ցեղասպանությանն է վերաբերում, ասում ենՙ մի կողմ թողնենք այդ հարցը, օգնեք մեզՙ Թուրքիայի հետ հարաբերությունները լավանան։ Կարծում եմՙ սա պիտի հաշվի առնենք, շեշտեց Բունդեսթագի պատգամավորը։ Չգիտենքՙ Դաշնային նախագահը ինչ կասի, բայց քաղաքականության բովանդակությունը Գերմանիայում որոշում են Բունդեսթագն ու կառավարությունը։ Բունդեսթագն է կրում բանաձեւի պատասխանատվությունը, մեկնաբանեց Մյութցենիհը։ Հաղորդավարը կրկնեց Վարդյանի այն նկատառումը, թե «Թուրքիայի հայացքը ԳԴՀ- ին է ուղղված։ Ի՞նչ ռեակցիա եք սպասում», հարցը հղեց Բունդեսթագի պատգամավորին։ Դեռ կտեսնենք, ասաց իշխող կոալիցիան ներկայացնող սոցիալ դեմոկրատական պատգամավորը, բայց նրանք, ովքեր այս բանաձեւի վրա աշխատել են, որեւէ կապ չեն ունեցել Թուրքիայի որեւէ ներկայացուցչի հետ եւ չպիտի թաքցնենք, թե Թուրքիային միշտ էլ բարձրաձայն քննադատել ենքՙ ոչ թե Հայկական հարցի, այլՙ ասենք ԵՄ անդամակցության, PKK-ի, տարբեր հարցերի առնչությամբ։ Իսկ թե « ինչու՞ այսքան երկարՙ 100 տարի տեւեց մինչեւ ցեղասպանություն բառն արտասանվեց Գերմանիայում» հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, թե 10 տարի առաջ շատ կարեւոր փաստաթուղթ են ընդունել, չեն լռելՙ ընդգծելով Գերմանիայի դերը։ «Բայցՙ առանց ցեղասպանություն բառը նշելու», հակադարձեց հաղորդավարը։ Այո, կոնկրետ այդ բառը չենք ասել, բայց ոչ այն պատճառով , որ Թուրքիայից երկյուղում էինք։ Պատմական բանավեճը վարում ենք ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի հետ։ Իսկ Գերմանիայի դերըՙ պատասխանատվություն ստանձնելու իմաստով, հարգանքի արժանի է, ընդհանրացրեց Բունդեսթագի սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյութցենիհը։

Գերմանահայկական ընկերության նախագահ, «Հայ- գերմանական նամականի» հանդեսի գլխավոր խմբագիր Րաֆֆի Քանդյանն էլ Բունդեսթագում քննարկման ներկայացվող բանաձեւի վերաբերյալ գրավոր հաղորդագրություն էր ուղարկել, որում մասնավորապես արձանագրված է.«Եթե Դաշնային կառավարությունն իր դիրքորոշումն առանց այլեւայլությունների, փոխարենըՙ հստակ ու պարզ ձեւակերպի, թուրքական կողմին էլ կմղի հրապարակային կեցվածքի։ Սա մեծ նպաստ կլինի թուրքական քաղաքացիական հասարակությանը, չէ՞ որ վերջինս մենակ է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում»։ «Հետաքրքրականն այն է, որ Գերմանիայի բոլոր անմիջական հարեւանները, ներառյալ Ավստրիանՙ ընդունած են Հայոց ցեղասպանության փաստը։ Այս հարցում Գերմանիան կղզիացած է», մեզ հետ զրույցում նկատել տվեց Րաֆֆի Քանդյանը։

Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎՙ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ …

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՕՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՑ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՕՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՑ

Լրահոս

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

24/06/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը զուգահեռ աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի...

Առանց բոլոր հայ գերիների անհապաղ ազատման Հարավային Կովկասում չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն․ Բրեդ Շերման

24/06/2026

Ալիևը փորձում է սա ներկայացնել որպես քրեական գործ՝ պնդելով, թե էթնիկ զտման իրականացումը նորմա է, իսկ դրան դիմադրելը՝ հանցագործություն։ Բայց...

Ես հպարտ եմ, որ այցելել եմ Արցախ մինչև էթնիկ զտումը, և կշարունակեմ պայքարել ռազմագերիների ազատ արձակման համար. Ջուդի Չու

24/06/2026

Ադրբեջանի իշխանությունները զգուշացնում էին ինձ, որ հետևանքներ կլինեն, և պահանջում էին չեղարկել ուղևորությունը։ Բայց ես միևնույն է գնացի, որովհետև աշխարհը...

Գերության 1000 օրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ԱՄՆ-ն պետք է լծակներ կիրառի գերիներին վերադարձնելու համար․ Ջիմ Կոստա

24/06/2026

Հազար օր. ահա թե որքան ժամանակ է, որ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ապօրինաբար պահվում են ադրբեջանական գերության մեջ։ 1000...

Լավրովը հիշատակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը

24/06/2026

«Եվրամիությունը ոչ միայն փորձում է ընդհատակյա եղանակներով իշխանություն փոխել այլ երկրներում, այլև հպարտանում է իր մեթոդներով»։ Այս մասին հայտարարել է...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

24/06/2026

Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական