AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



ՕՐՎԱ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1057, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

MOMENTUM

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ծագումով լատիներեն այս բառը օգտագործվում է թափ հավաքելու, հետագա սլացքի համար անհրաժեշտ ուժերի կուտակման պահ իբրեւ, այն չկորցնելու մտահոգությամբ նաեւ: Այսօր, 2015 թվականի Ապրիլի 24, ճիշտ այդ պահն է մեր ժողովրդի համար: Մեկ դար տեւած տառապանքներից, մաքառումից, նորանոր զոհերից, կորուստներից, փորձերից ու փորձանքներից, սխրագործություններից ու նվաճումներից հետո սեփական ուժերն ու հնարավորությունները ի մի բերելով նոր ուժականություն հավաքելու պահը, որն այլեւս չի կարելի կորցնել...

Ցեղասպանության 100-րդ տարելիցի այս օրը մեր 1,5 միլիոն նահատակների հիշատակը հարգելու պահն է, նաեւՙ մեր հայրենազրկումը, նյութական ու բարոյական կորուստները հիշելու պահը, այլեւՙ մեծ սլացքից առաջ մեր հավաքական լարումը ճիշտ ուղղությամբ ուղղորդելու պահը, մեր հին ու նոր հնարավորությունները առանց սնապարծության կամ ստորակայության բարդույթների մեկ անգամ եւս ստուգելու պահը:

Արդարեւ, ստուգելու եւ վերստուգելու շատ բան ունենք: Վերջին օրերին մեզ եւ այլոց համար պարզեցինք նորանոր հնարավորություններ, որոնց մասին չէինք մտածել նախապես, ավելի շուտՙ դրանց արդյունքը նախկինում չէինք շոշափել, գիտակցել: Քարոզչական ավանդական միջոցներից անդինՙ տեսանք, օրինակ, շոու բիզնեսի մեր աշխարհահռչակ ներկայացուցիչների, մեր հրաշալի երաժիշտների, հնավանդ մեր մշակույթը նոր մատուցումներով ներկայացնող արվեստագետների, կինոարվեստի նոր դրսեւորումների զարմանալի ազդեցությունը համաշխարհային գիտակցության վրա:

Տեսանք մեր դիվանագիտության, ավելի ճիշտՙ ազգային պետականություն ունենալու առավելությունները, որոնք արդյունք են տալիս այնտեղՙ որտեղ համակցված օգտագործվում են ավանդական մեր կառույցների հնարավորությունների հետ: Զգացինք, որ ազգային մեր գլխավոր հարստությունը մեր պետականությունն է ու գիտակցեցինք միաժամանակ, որ մենքՙ ղեկավարություն եւ ժողովուրդ, դեռ ինչքան բան ունենք անելու նրա հզորացման ու բարգավաճման համար:

Տեսանք նաեւ, որ պաշտպանված արդարությունը- իսկ արդարությունը մի՛շտ էլ կարիք ունի պաշտպանության- կարող է հրաշքներ գործել, թեկուզ բարոյական հողի վրա, հրահրելով բազմամիլիոնավոր մարդկանց գիտակցությունը, արդարության ձգտումը: Դրա ամենավառ օրինակը տվեց Հռոմի պապը, որի խոսքն ու վերաբերումը դարձան բարձրակետը Տարելիցի մեր ու մեր բարեկամների ջանքերի:

Մենքՙ որ սովոր էինք ամեն ապրիլի 24-ի աշխարհի կարեւորագույն լրատվամիջոցներում վճարովի էջեր վարձակալել մեր հայտարարությունները հրապարակելու համար, տեսանքՙ որ նրանցից շատերը այս անգամ ինքնակամ ներկայացնում են մեր Խնդիրը, ի գլուխ ունենալով գերմանական մամուլը, որ անկնկալորեն ստանձնեց այդ երկրում մեր չունեցած լոբբիի դերը:

Տեսանք նաեւ մեր բարեկամ երկրներից ոմանց հաշվենկատությունն ու «արդարասիրական» դրսեւորումները: Ու տեսանք մանավանդ Թուրքիայի ղեկավարության հակազդեցությունները, որոնք նենգ ու նենգամիտ մնացին, սակայն նաեւՙ խեղճ ու գռեհիկ:

Անշուշտ դեռեւս վաղ է հաշվեհարդարը կատարելու Տարելիցի մեր ձեռքբերումների, նաեւՙ բացթողումների: Դրանք կարվեն անպայման: Սակայն այս պահին էլ հստակ է, որ մեր պայքարը շարունակվելու է, թերեւս ավելի՛ կատաղի, ավելի՛ համառ, եւ անշուշտՙ ոչ միայն Հայ դատի ուղղությամբ, եւ հաղթանակը լինելու է մերը:

Կարեւորը պահը, ա՛յս պահը, ա՛յս լիցքերը չկորցնելն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.