AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



Տեղադրվել է` 2015-05-06 23:36:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 924, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԻՆՉԵՎ 2026-Ը, ՀԵՏՈ` ԿՏԵՍՆԵՆՔ...

Մ. Խ.

Կառավարությունը ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության հետ կնքած երկու վարկային համաձայնագիր է բերել Ազգային ժողով, որոնք այս շաբաթ բուռն քննարկվում էին քաղաքական ուժերի կողմից եւ վերաբերում էին Հայաստանի ատոմակայանի գործարկման ժամկետը, ատոմակայանի 2-րդ էներգոբլոկի արդիականացմամբ, եւս տասն տարով երկարաձգելու համար 270 մլն եւ 30 մլն դոլար վարկեր վերցնելուն: Ատոմակայանի գործարկման ժամկետն ավարտվում է 2016 թվականին, արդիականացման շնորհիվ ատոմակայանը էներգիա կարտադրի մինչեւ 2026 թվականը: Ասենք, որ այս վարկերի պատճառով նաեւ ատոմակայանի արտադրած էներգիայի գինը որոշ բարձրացման կգնա, սակայն անտարակուսելի է այն դրական դերը, որ խաղում է ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ ընդհանրապես` տնտեսության առումով:

Բուռն քննարկումները վեր հանեցին ե՛ւ տեխնիկատնտեսական խնդիրները, ե՛ւ քաղաքական բախումների առիթ դարձան, առանձնապես կոշտ բանավիճեցին նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը` մութ ու ցուրտ տարիների եւ ատոմակայանի անցած դարի իննսունական թվականներին բացել-փակելու պատճառների թեմայով: Այդ ընթացքում էներգիայի սակագնի մասին ելույթներ եւս եղան, որն, ինչպես պարզվում է, այս ամառվանից կթանակա, հասնելով մինչեւ 48 դրամի:

Զինծառայությունից խուսափած 27 տարեկանից բարձր տարիքի անձանց համար` նոր հնարավորություն

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած այն քաղաքացիները, ում տարիքը բարձր է 27-ից, ներման եւ Հայաստան վերադարձի հերթական հնարավորությունը ստացան: Այս անգամ համապատասխան օրենքի գործոությունը երկարաձգվեց` ներառելով մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած զորակոչից խուսափածներին: Անցած տարի այս օրենքի գործողությունից օգտվել է 938 մարդ: Հիշեցնենք` մեկ զորակոչի համար վճարը 100 հազար դրամ է, ընդհանուր վճարը կազմում է 1,8 մլն դրամ: Ընդհանուր թվով` բանակից խուսափելու համար քրեական հետապնդման մեջ է 10 հազար մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.