AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԹԱՆԳԱՐԱՆԸՙ ՈՐ ՉՍՏԵՂԾՎԵՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հարյուրամյա տարելիցի մեր համապետական ու համազգային ծրագրերի իրականացումը, շատ պարագաներում փայլուն արդյունքներով, մեզ իրավունք չի տալիս մոռացության մատնելու բացթողումներն ու, որոշ դեպքերում, ձախողությունները: Անշուշտ կգա ժամանակը, ինչպես գրել էի նախորդ սյունակումս, ի մի բերելու, ամփոփելու եւ գնահատելու կատարված ու կատարվելիք գործը- հարյուրամյա տարելիցը դեռ չի ավարտվել: Սակայն այժմվանից կարելի է մատնանշել մի մեծ ձախողություն, որը հետագա ամիսների ընթացքում հազիվ թե մեզ հաջողվի ուղղել, սրբագրել: Դա Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման ծրագիրն է:

Շուրջ երկու տասնամյակ առաջ Ամերիկայի հայկական համագումարը հայտարարեց, որ մինչեւ 2015 թվականը իր եւ բարերարների ջանքերով, աշխարհի քաղաքական մայրաքաղաքի հենց կենտրոնում, Սպիտակ տան հարեւանությամբ, ստեղծվելու է Հայոց ցեղասպանության թանգարան: Լուրը ընդունվեց հրաշալի ավետիսի նման: Կատակ բան չէրՙ թուրքական ժխտողականության դեմ հայ ժողովուրդը ունենալու է եւս մի ամրակուռ ամրոցՙ աշխարհի պետական-քաղաքական առաջնորդների աչքի դիմաց եւ բազմամիլիոն այցելուներին մատչելի:

Գնվեց 1926 թվականին կառուցված Բենկ ավ Ամերիկայի պատմական շենքը, գլխավոր բարերարությամբ Համագումարի ազդեցիկ ղեկավարներից Ջերալդ Գաֆեսճյանի: Այդ օրերին Ամերիկայի հայկական համագումարը որպես մեր ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպությունըՙ գտնվում էր իր հեղինակության բարձրակետին: Հետեւաբար բոլորս էինք խանդավառ եւ հուսավառ. Համագումարը պիտի՛ կարողանար իրականացնել հոյակապ ծրագիրը...

Սակայն պատահեց անսպասելինՙ տարակարծություն ծագեց Համագումարի ղեկավարության ներսում: Գլխավոր բարերար Ջ. Գաֆեսճյանը հանրության համար անսպասելիՙ հանկարծ դարձավ գլխավոր սեփականատեր: Դատարանի՛ իսկ որոշմամբ: Մի պահ թվաց, թե վերջինս դատարանի վճռից հետո ինքն առանձին կիրականացնի ծրագիրը, եւ խոստումն էլ տրվեց, սակայն...

Սակայն փաստն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վաշինգտոնում փոխանակ բացումը կատարելու Հայոց ցեղասպանության թանգարանի, այցելեց Հոլոքոսթի թանգարան...

Մի քանի ամիս առաջ Վաշինգտոն քաղաքի հարկային մարմինները տասնապատիկ բարձրացրեցին 25 տարուց ի վեր դատարկ մնացող շենքի տուրքերն ու հարկերը, խթանելու համար դրա շահագործումը: «Անհավատալի է, որ այդքան արժեքավոր մի շինություն քաղաքի կենտրոնում այսքան երկար ժամանակ մնա անգործածելի», ասել էր քաղաքային խորհրդի անդամ Ջեկ Էվանսը: Հույս ունենա՞նք, որ գոնե պետական տուրքերի բարձրացումը կստիպի հանգուցյալ Ջ. Գաֆեսճյանի ժառանգներին դրական ուղղությամբ քայլեր ձեռնարկել, անշուշտ սկզբնական նպատակի ուղղությամբ: Գուցե: Եթե:

Կրկին հիշենք հօգուտ Ջ. Գաֆեսճյանի վճիռ կայացրած դատավորի եզրափակիչ հորդորը. «Բայց, ի սեր Աստծու, կառուցե՛ք այդ թանգարանը»:

Ի սեր Աստծու...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.