AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Էրդողանը մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի, ի պատասխան Պուտինի` ապրիլքսանչորսյան այցի Հայաստան: Հեչ էլ մեկնի:

Արցախում մայիսի 3-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդներն անվանեցին համապատասխան միջազգային նորմերին, իսկ այսօր ու վաղը պետության գլխավոր ատրիբուտներից մեկը` խորհրդարանը ձեւավորած Արցախը նշում է իր Եռատոնը, այդ թվում Շուշիի ազատագրման տոնը:

Հայաստանի նախագահն այս օրերին նախ ԱՄՆ-ում մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցավ, ապա ժամանեց Մոսկվա` ԵՏՄ տնտեսական համաժողովին եւ Հայրենական պատերազմի 70-ամյակի միջոցառումներին մասնակցելու: Փորձագետները նոր նրբերանգներ են գտել իրար հաջորդող այս այցերի տրամաբանության մեջ, որոնց մասին առավել լիարժեք հնարավոր կլինի խոսել մոսկովյան այցից հետո միայն:

Ձերբակալվել էր հայտնի կին գործարար, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը` մեր իրավապահ մարմիններն արդեն 73-ամյա տատիկների հանդեպ են կալանքը որպես խափանման միջոց կիրառում, պա-պա, դուք մի տեսեք, է, ինչով Բանգկոկ չենք, մեզ մոտ արդեն տարեց կանայք են սկսել սպանություն պատվիրել, դեռ պարզվում է` նախկին ու ներկա դատախազների կոորպորատիվ մրցակցության արդյունքում հին ու փակված գործ է նորից բացվել, որի վերաբերյալ անհավանական մանրամասների արտահոսքերը ստիպում են մտածել մեր երկրի բիզնեսի ու գործարարների անձնական եւ գործարար որակների մասին: Դեռ լավ է, որ երեկ, 72 ժամը լրանալուց հետո Գ. Ենոքյանի խափանման միջոցը փոխվեց: Ու նա էլ իրեն դիմավորողների մոտ պնդեց անմեղ լինելը` «Վերեւն Աստված կա»: Զուգահեռ` Ազգային Ժողովում քննարկվում էին իրավապահ մարմիններում բռնությունների դեմ խստացվող քրեական օրենսդրության նոր մոտեցումները, բայց երեւում է` տարեց եւ հիվանդ կնոջ հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը բոլորովին բռնություն չի ու դեռ տեղավորվում «չբարեբոխված» օրենսդրության շրջանակում: Գումարեք Արցախի ընտրությունների օրը ԼՂՀ-ում Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակի ոչ պաշտոնական հինգրոպեանոց հանդիպումից սկանդալ ստանալու բազմակողմ շահագրգռությունը, Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների, անգամ կինոսցենարիստ Ճոյտի ազատ արձակումը` մի ողջ շաբաթվա համար իրադարձաշարի գերհագեցությունն ապահովված է: Մի խոսքով` Հայաստանում լրահոսը ձանձրանալու առիթ, իսկապես, չի տալիս վերջին ամիսներին ու ապրիլի 24-ին հաջորդող ժամանակի մեջ, ու հազիվ ենք հասնում իրադարձությունների հետեւից:

Հայ-վրացական փոքրիկ անհարթության մասին կարծես ԶԼՄ-ներն ամեն ինչ ասել են, թեեւ` եթե չճանաչված հանրապետության խոսնակն ուզում է մեր խոսնակին ցավակցել ապրիլի 24-առիթով` ես դրա մերժումը մարդկայնորեն չեմ պատկերացնում: Համաձայն եմ, որ մեր դեսպանները պետք է պրոֆեսիոնալ լինեն, այլ ոչ թե գործարարներ ու մարզիկներ, այս մասին «Ազգը» շատ անգամ է գրել, ու այդ կարգի միջոցառմանն անգամ ֆիզիկապես ներկա պետք է լինեն: Սակայն նույնիսկ այդ դեպքում, եթե Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակն ուզում է շահարկման դնել իր հանդիպման թեման` քաղաքական դիվիդենտ շահելու նպատակով, մենք հազիվ թե կարողանայինք դա արգելել, ինչպես, ի դեպ, նույն կերպ ժամանակ առ ժամանակ վարվում են Վրաստանի ղեկավարները: Օրինակ` ռուս-վրացական հայտնի հակամարտությունից քիչ ժամանակ անց, երբ Հայաստանի պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպում էր Վրաստանի նախագահի հետ, Սաակաշվիլին անգլերենով բազմազգ լրագրողական լսարանի համար Հայաստանին գցելու փորձ արեց, նշելով, որ Հայաստանը հակամարտության ժամանակ պաշտպանեց Վրաստանի դիրքորոշումը, ես դրա ականատեսն եմ եղել:

Հայկական կողմը որոշեց չպատասխանել կամ առանձին չհերքել անհավասարակշիռ Սաակաշվիլուն, բայց մեր նախագահն իր խոսքում հատկապես ընդգծեց հակամարտության հանդեպ չեզոքության Հայաստանի տեսակետը, ու մի ավելորդ անգամ հասկանալի դարձավ, որ վրացական ղեկավարի չվանին լվացք փռելուց պետք է ձեռնպահ մնալ ու միշտ սթափ լինել: Այնպես որ` այս դեպքում էլ ուղերձները պետք է հղել պրոֆեսիոնալ դիվանագիտության ուղղությամբ, որը պետք է Գ. Սահակյանի կողքին լիներ այդ վիճահարույց այցի պահին` միգուցե առաջ ընկնելով ուղղորդված հաղորդագրություն տարածելով:

Հայաստանի նախագահի` վերջին օրերին ԱՄՆ այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում էր, իհարկե, սակայն Վաշինգտոնում Սենատ այցելած ու սենատորներ Ջոն Մըքքեյնի, Ջեք Ռիդի եւ Ռոբերտ Մենենդեսի , ապա եւ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ոորլիքի հետ Պետքարտուղարությունում հանդիպած (Ուորլքի հետ միշտ եւ ամենուր կարելի էր հանդիպել), եւ այսօր արդեն Մոսկվա ժամանած Հայաստանի ղեկավարի հանդիպումների ենթաշերտերում ավելի խորքային համատեքստ որոնողների պակաս չկա: Հատկապես Մոսկվա-Վաշինգտոն մրցակցության սրման ներկա փուլում, եւ բավական հակառուսական Մըք Քեյնի հետ քննարկումների պարագայում ենթադրությունների մի ողջ շարք կար օդում, իսկ ԱՄՆ-ի փոխնախագահի` մեր նախագահի հետ համատեղ մասնակցությունը Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանության նվիրված հիշատակի արարողությանը` նշանակում է, որ ԱՄՆ քաղաքական շրջանակները Հայաստանն ու Հայոց ցեղասպանություն չանտեսելու բավական տարածաշրջանային շարժառիթներ ունեն: Արդյոք այս այցը վիզուալ ցուցադրո՞ւմ է Հայաստանի այն հակվածությունը, որ ԵՏՄ մտնելով` մենք չենք պատրաստվում հետ կանգնել մեզ համար կարեւորագույն այլ կապերի զարգացումից, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելուց, ինչը, խոստովանենք, մեծ պետությունների մրցակցության սրման ներկա պայմաններում խիստ դժվար է: Բայց որ դրանից չենք հրաժարվում` միգուցե ապացույցը առեւտրի ու ներդրումների վերաբերյալ հայ-ամերկյան շրջանակային համաձայնագրի ստորագրումն է: Իսկ թե դա ինչպես է պայմանագրի կատարումը համադասվելու ԵՏՄ-ի հետ, որտեղ անդամ երկրների արտաքին կապերն ուզում են կենտրոնացված համակարգել, դեռ անհասկանալի է: Մի բան պարզ է` Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը դեռ Հայաստանի վատթար տնտեսական վիճակին փոփոխություն չի բերել, եթե չասենք` գազի, էլեկտրաէներգիայի գների թանկացումով, արտահանման կրճատումով է նշանավորվել: Այսինքն` առայժմ Հայաստանի վիճակն էլ ավելի է դժվարացրել, իսկ այդ վիճակից դուրս գալ պետք է:

Իսկ Մոսկվայում նախագահն այսօր մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական ֆորումի նիստին, վաղը` Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Ի՞նչ տեղի կունենա տնտեսական ֆորումում, Հայաստանի համար ի՞նչ դռներ կբացվեն կամ կփակվեն, ո՞ւր հասավ ԵՏՄ-ն` այսօր-վաղն արդեն կիմանանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.