AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 946, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆՈՒՄ

Մ. Խ.

Մենք, իսկապես որ, հանճարեղ ազգ ենք: Հիմա էլ որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնողների որոշակի խմբի: Բայց շատ հնարամիտ է, չէ՞, առանց հումորի, պետք է արժանին մատուցել հնարողին` ոչինչ չես ներդնում, ուղղակի հարկ ես հավաքում այն մարդկանցից, ովքեր քո պետությունում աշխատանք չկարողանալով գտնել` ուրիշ պետությունում են աշխատում ու այնտեղ հարկ տալիս: Է, իրենց համար մեկ չի՞, ավելի լավ է Հայաստանին հարկ ու մի օգուտ տան, էլի թող գնան` որքան ուզում են աշխատեն Ռուսաստանում: Բա: Էսքան աչքաբաց ու հնարամիտ ուրիշ ազգ կա՞: Բայց ասում են` մենք, լրագրողներս, սխալ ենք հասկացել ու ներկայացրել օրենքի նախագիծը, այնպես որ` դուք եզրակացրեք. Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողով արտահերթ ընթացակարգով բերված եւ այս շաբաթ քննարկվող «Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքների փոփոխություններով` արտերկրում աշխատելու համար աշխատողներ հավաքագրող հարկային գործակալը արտերկրում (Ռուսաստանում) եկամտահարկ մուծելու փոխարեն` պետք է Հայաստանում այդ եկամտահարկը մուծի, ընդ որում` սովորաբար մուծվող 24 տոկոսի փոխարեն` Հայաստանում կարող է 13 տոկոս մուծել:Ավելի կոնկրետ`գործատուների հետ Հայաստանում կնքված պայմանագրով ՀՀ տարածքից դուրս շինարարական ծառայություններ մատուցող աշխատողների համար առաջարկվում է ցածր` 13 տոկոս եկամտահարկի եւ 5 տոկոս շահութահարկի դրույքաչափեր սահմանել: Արտերկրում շինարարական ծառայությունների պայմանագիր ունեցողները` դրանց վերաբերյալ հավանություն ստանալով մեր կառավարությունից, հնարավորություն կունենան այդ 5 տոկոս շահութահարկը ՀՀ-ում վճարելով սահմանափակվել: Այսպիսով` խթանվելու է շինարարական ծառայությունների արտահանումը Հայաստանից` կազմակերպված եւ հարկային թեթեւ բեռով շինարարներ տանելով ՌԴ, Հայաստանի բյուջե էլ գումարներ են մտնելու: Ընդ որում` դրսի կազմակերպությունները եւս կարող են գրանցվել Հայաստանում եւ այդպիսի գործունեություն ծավալել, քանի որ Հայաստանում այդ առումով ավելի բարենպաստ ռեժիմ է լինելու այսուհետ: Մի կողմից սա լավ է` ավելի քիչ եկամտահարկ, կազմակերպված, եւ որ թե անտերուդուրս, աշխատանքային միգրացիա գոնե մի ոլորտում, մեր բյուջեն էլ եկամուտ կստանա: Բայց մտահոգություններ եւս կան, ասենք` պատգամավորները փորձում էին հասկանալ, թե Ռուսաստանն ինչու պիտի ուզենա, որ իր բյուջեի բաժին հարկը մտնի Հայաստանի բյուջե, որքանո՞վ է դա ԵՏՄ պայմանագիրը թույլ տալիս, եւ արդյո՞ք 24 եւ 13 տոկոսների տարբերություն եկամտահարկը մեր աշխատանքային միգրանտները Ռուսաստանում չեն մուծելու: Համենայնդեպս` շատ ծագող հարցերի սպառիչ եւ միանշանակ պատասխաններ ֆնանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն այդպես էլ չէր տալիս, ըստ պատգամավորների, թեեւ նշում էր, որ շատ լավ նախագիծ է` ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու առումով:

Նախագծին խորհրդարանում ավելի բուռն արձագանքող Հրանտ Բագրատյանը` նշելով, որ այսպիսի հեղափոխական օրենքը նախապես պետք է պատշաճ քննարկվեր, ասում էր . «Եթե Պողոսն աշխատի Ռուսաստանում` 13 տոկոս կվճարի, իսկ նույն գործն անի Հայաստանում` 24 տոկոս վճարելով, դրանից հետո բոլոր պողոսները հնարավորություն կփնտրեն դրսում աշխատելու», ընդդիմախոսում էր նա` նախագծի սահմանադրականությունը վիճարկելու անհրաժեշտություն տեսնելով, ապա նաեւ նշելով, թե այն ԵՏՄ պայմանագրին հակասող օրինագիծ է: ՕեԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի համար անընդունելի էր արտահերթ ընթացակարգով այսպիսի լուրջ փոփոխությունների ընդունումը, ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց քվեարկությունից, ՀԱԿ-ն ընդհանրապես դեմ էր: ՀՅԴ-ն, ի դեմս Արծվիկ Մինասյանի, դեմ չէր այս հնարավորությանը, սակայն ասում էր, որ նախագիծը պետք է զարգացնել եւ թերություններից մաքրել: Մտահոգությունները, որ բարձրացրել են տարբեր պատգամավորներ, այդպիսով վերաբերում են արտագաղթի նոր խթանմանը, հարկատուների հանդեպ տարբերակված մոտեցումին` Ռուսաստանում աշխատողն ավելի թեթեւ ռեժիմով է հարկվում, բացի այդ` անորոշ է, թե ինչ սոցիալական-առողջապահական ծառայություններից կօգտվի Հայաստանում հարկվող, բայց դրսում աշխատողը, տեղական աշխատողին խթանելու փոխարեն էլ` որակյալ աշխատուժի դրսում աշխատելն է խթանվում եւ այլն:

Իսկ նախագծին կողմ պատգամավորները եւ այն ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը այս փոփոխությունները լավն են համարում` այն անվանելով ԵՏՄ կազմում լինելու հնարավորություններից օգտվելու գործիք, երբ հարկերը Հայաստանը կհավաքի, եւ ոչ թե ընդունող երկիրը, բացի այդ էլ` դրսից գործարարներ կներգրավվեն Հայաստան: Մնում է մտածել, որ ասենք ՌԴ-ում էնքան դմբո են, որ չեն ուզի հարկը սեփական բյուջե լցնել կամ էլ`այնտեղ շինարարական աշխատուժի դեֆիցիտ է առաջացել` ժամանակին ոլորտային սահմանափակումներ մտցնելու պարագայում աշխատանքային միգրանտների համար: Համենայնդեպս` նախագիծը երկու ընթերցում անցավ, կմնա արդեն գործողության մեջ տեսնել այս օրենքի` աշխատանքային միգրանտներին մատուցվող նոր խութերը կամ առավելությունները: Ամենակարեւորը, որ այս գործունեությունը կամավորության սկզբունքով է իրականացվելու եւ չի վերաբերում իրենց հարցերն իրենց ուզած ձեւով լուծող աշխատանքային միգրանտներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.