AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԵՐԵՎԱՆԸ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Խոսքը մայրաքաղաքի օդի աղտոտվածության մասին չէ, ոչ էլ ներվային տարբեր հիվանդությունների պատճառ աղմուկի- դրանք էկոլոգիական այն խնդիրներն են, որոնք, թեեւ խիստ անբավարար, այնուամենայնիվ մեր նվիրյալ մի շարք հասարակական կազմակերպությունների եւ անհատների տեւական, բայց անհույս պայքարի առարկան են: Այսօրվա մտորումներիս առանցքը տրանսպորտային միջոցների, ճանապարհների ու երթեւեկության խնդիրն է, որը իսկական չարիք է դարձել մեր քաղաքի համար եւ, անշուշտ, հիմնական պատճառներից մեկն է, կանաչ տարածքների սակավության հետ, էկոլոգիական աղետի, որում ապրում ենք բոլորս, շատ-շատերՙ առանց գիտակցելու:

Ի՞նչ է անում հայ մարդը, հատկապես տղամարդը, առաջին իսկ պատեհության, նույնիսկ ոչ մի պատեհություն չունենալու դեպքումՙ ավտոմեքենա է գնում, այսինքնՙ ավտո, այսինքնՙ «մաշնա»: Որքան մե՜ծ, որքան «պրեստիժնի», այդքան լավ: Ի՞նչ է անում դրանով. աշխատանքի է գնում, ոմանքՙ համալսարան, երեխաներին դպրոց է տանում, կամ էլ դպրոցից տուն բերում, տնից ընդամենը հարյուր-երկու հարյուր մետր հեռու խանութ է գնում, բարեկամների կամ ընկերների է այցելում, կամ էլ դրանով պարզապես «ֆռֆռում» է քաղաքի փողոցներով...

Իսկ ի՞նչ է անում, առհասարակ, եվրոպական քաղաքներից որեւէ մեկի բնակիչը. վերոնշյալ պարագաներում հիմնականում օգտվում է քաղաքային տրանսպորտից, որն աշխատում է ժամացույցի նման: Գործից, դասից կամ ժամադրությունից ուշանալու խնդիր չկա: Ի՞նչ է, եվրոպացին ավտոմեքենա չունի՞: Ունի՛, այն էլ երբեմն երկու հատ: Բայց նախընտրում է դրանով աշխատանքի չգնալՙ խճողումները, վառելիքի թանկությունը, կայանելու անհարմարությունները եւ սղությունը լուրջ պատճառներ են, որ նա մեքենան հանի միայն անհրաժեշտության դեպքում, մեկ էլՙ քաղաքից դուրս գալու պարագայում:

Ըստ պաշտոնական տվյալների, տարեկան միջին հաշվով 30 հազար ավտոմեքենա է ներկրվում Հայաստան, որի առնվազն 50 տոկոսը, հավանաբար, երեւանյան գրանցում է ստանում: Իսկ որտե՞ղ են լցվում այդ մեքենաները. բնականաբար արդեն վաղուց գարաժի վերածված մեր մայրաքաղաք, նրա անանցանելի դարձած փողոցները:

Այս եւ նման երեւույթներից շատերը անշուշտ միայն մեզահատուկ չեն: Դրանց դեմ պայքարում են աշխարհի շատ քաղաքներում, երբեմն կիրառելով դրագոնյան մեթոդներ, ինչպեսՙ շաբաթվա որոշ օրերին անձնական օգտագործման ավտոմեքենաների զույգ եւ անզույգ համարանիշների բաշխումը, կամ օրվա որոշ ժամերին բեռնատար մեքենաների երթեւեկի արգելումը քաղաքի փողոցներով, եւ այլն: Սակայն այդ բոլորից զատՙ քաղաքապետություններից շատերը առավել մեծ ուշադրություն են դարձնում շրջանցիկ ճանապարհների, կամուրջների եւ թունելների կառուցմանը: Այդ եւ նման խնդիրների լուծմամբ նրանք զբաղվում են անընդհատ, համապատասխան լուծումներ տալիս յուրաքանչյուրՙ ոչ վթարային խցանումից հետո, միաժամանակ լուրջ ներդրումներ անելով հասարակական տրանսպորտի բարելավման ուղղությամբ:

Այնինչ Երեւանում, եթե չհաշվենք մեկ տարի ուշացումով շահագործման հանձնված Լենինգրադյան-Դալմա (վերջինըՙ պայմանական անունով) հանգույցն ու արագընթաց ճանապարհը, շրջանցիկ ճանապարհների, անցումների, թունելների եւ կամուրջների կառուցման գործը 2008 թ.ին կարծես ամբողջացված, ավարտված համարվեց:

Ավտոմեքենաների նորանոր կուտակումները, կայանատեղերի խայտառակ դրությունը, հասարակական տրանսպորտի էլ ավելի խայտառակ վիճակը, ճանապարհաշինարարական-քաղաքաշինարարական ներկա ստատիկ կացությունը, մեքենատերերի հայավարի մոտեցումները իսկապես անդամալուծում են մեր մայրաքաղաքը եւ աղետալի են դարձնում նրա հետագա կենսագործունեությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.